Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող ենք նաեւ զրկվել թամանյանական Երեւանից». Ճարտարապետ

Մարտ 28,2013 16:13

ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ երեւան քաղաքում վերջին տարիներին կառուցապատման պատճառով առաջացած գորշության մեջ մի քանի «լուսավոր կետեր», այնուամենայնիվ,կարելի է գտնել: Սակայն, ինչպես նա է նշում, այժմ շատ արդիական է դարձել նաեւ քաղաքի կանաչապատման խնդիրը:

Ըստ Ճարտարապետների միության նախագահի, Երեւանը հետխորհրդային երկրների մայրաքաղաքների մեջ կանաչապատման ցուցանիշով վերջին տեղն է զբաղեցնում:

«Մենք շատ ենք զրկվել կանաչից: Լինի Սարի թաղի հատվածը, Հաղթանակ զբոսայգու ներքեւի տարածքը, որ ամբողջովին կառուցապատվել է»,-ասում է Մ. Մինասյանը՝ ընդգծելով, որ Ճարտարապետների միությունը միշտ էլ դեմ է եղել մայրաքաղաքում իրականացվող այն կառուցապատման աշխատանքներին, որոնք չեն համապատասխանել շինարարական նորմերին:

Aravot.am-ի այն հարցին, թե այժմյան Երեւանը ի՞նչ «դեմքով» է ներկայանում օտարերկրացիներին եւ որքանո՞վ է էլիտար կառուցապատված Երեւանը հրապուրիչ զբոսաշրջիկների համար, պարոն Մինասյանը պատասխանում է.

«Երեւանին միշտ էլ ճանաչել են: Երեւանը, համեմատած այլ քաղաքների հետ, շատ պատմական շերտեր չունի: Էդ շերտերից ոչ մի բան գրեթե չի մնացել: Երբ որ այն խորհրդայնացվում էր, մենք ժառանգել ենք մի քաղաք, որը քաղաք էլ չէր հիշեցնում, այսինքն՝ 20-ական թվականներին այն ունեցել է մոտ 20 հազար բնակիչ՝ կավաշեն տներով եւ ռուսական շենքերով: Հիմա մենք փոխանակ դրանք պահեինք, կամաց-կամաց վերացրեցինք: Ամենամեծ հարվածն

եղավ, երբ վերջին տարիներին մոտ 20 հուշարձաններ ապամոնտաժվեցին մի տեղում հավաքելու համար: Զբոսաշրջիկներն երբեմն հենց յուրահատուկ բաներ են ուզում, որ երբեւէ տեսած չլինեն: Ափսոս՝ մենք կամաց-կամաց մոտենում ենք այն վտանգավոր սահմանին, որից հետո կարող ենք նաեւ զրկվել թամանյանական Երեւանից»:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031