Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության տված 20 մլն 500 հազարով Հայրիկյանին Հոլանդիայում զրոյից կհետազոտեն ու կվիրահատեն

Մարտ 28,2013 16:06

Նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումը արտերկրում կազմակերպելու համար այսօր ՀՀ կառավարությունը 20 միլիոն 500 հազար դրամ  հատկացրեց: Այս գումարով, որը մոտ 52 հազար դոլար է կազմում, Հայրիկյանը պետք է արտասահմանյան կլինիկաներից մեկում` զրոյից հետազոտություն անցնի: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ինքնորոշում միավորման ներկայացուցչական խորհրդի անդամ Մանյա Ղազարյանը, որից հետաքրքրվել էինք, թե այդ գումարով ինչպիսի՞ բուժման կուրս է անցնելու պարոն Հայրիկյանը:

«Գումարը առձեռն չեն տալու, պետք է փոխանցվի կլինիկա`համապատասխան բուժման դիմաց: Թե որքան կպահանջվի նրա բուժման համար, դեռ պարզ չէ, գումարի չափը կորոշվի բուժման ամբողջ կուրսից հետո»,-ասաց տիկին Ղազարյանը:
Ներկայումս նախագահի նախկին թեկնածուն գտնվում է Հոլանդիայում եւ այնտեղի կլինիկաներից մեկում էլ անցնելու է հետազոտական եւ բուժման կուրսը: Տիկին Ղազարյանի փոխանցմամբ, պարոն Հայրիկյանի բուժումը Հայաստանում ոչ միայն դրական արդյունք չի տվել, այլեւ` դեռ մի բան էլ հետ է գնացել. «Երբ նրանց ուղարկել ենք մեր հետազոտության արդյունքները` նկարները, արտերկրի բժիշկները զարմացել էին, թե տեխնիկապես որքան հետ ենք: Այդ պատճառով էլ այդքան ժամանակ նա այստեղ ցավերից տառապում էր: Չէր ուզում գնալ, ուզում էր մնալ՝ մեր երկրում բուժվել, բայց վիճակը դեպի լավը չէր գնում»:

Հոլանդիայում Պարույր Հայրիկյանն, ըստ տիկին Ղազարյանի, նյարդերի հետ կապված բարդ վիրահատության պետք է ենթարկվի. «Ըստ նախնական ախտորոշման, նյարդային թելիկները այդ հատվածում լուրջ վնասվել են եւ կպել են իրար, դրանք պետք է անջատվեն միմյանցից ու հեռացվեն»:

Պարույր Հայրիկյանը Հոլանդիա է մեկնել տիկնոջ հետ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Ասեք, թող տաք հագնվի, չմրսի հանկարծ… սիրտս ճմլվեց… շուտ,շուտ խաբարներ գրեք, իմանանք ոնց ա…

  2. mika says:

    էտ 20 500 000 դրամը տվեք Հայաստանի աղքատ, սոված, հուսալքված բազմազավակ ընտանիքներին:
    Ավելի քան համոզված եմ, որ նրանց մեջ բուժման կարիք ունեցողները ավելի շատ են, քան հիվանդ է հայրիկյանը….

  3. Երևանցի says:

    Ինչ ` ստացվում …որ Հայաստանում մի ՍՏԻՑ քերծվածք էլ չէն կարողանում բուժել, թէ այդ գումարն կաշառք է հայրիկյանին դերասանություն անելու համար ????????
    Կարող է վաղը Րաֆֆի -ն էլ մի այդքան փող տան , որ գնա արտասահմանում մի կուշտ հաց ուտի???? չէէէէէէէէ…… Րաֆֆին մի քիչ շատ կտան ……………

  4. Համլետ says:

    Լուսինե,Դուք երևի չգիտեք,որ ,,քաղաքական պոռնիկ,, բնութագրականը ժամանակին օգտագործվել է նաև Լենինի կողմից ու չի համարվում անձնական վիրավորանք:

  5. Համլետ says:

    Հարգելի ռադիոլսողներ,այժմ Սերժիկ Սարգսյանի պատվերով կհաղորդենք ,,Մարգո,Մարգո,Մարգարիտա,ՀՀԿ ծաղիկ՝ Մարգարիտա՝ Մարգո,, երգը՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ:Ժողգործիքների՝ ,,Բարև,ապ ջան,, համույթը ղեկավարում է Րաֆֆի Հովհաննիսյանը:Դհոլի պարտիան կկատարի Արտաշ Գեղամյանը,հարվածային գործիքներ՝ Նովո,Լֆիկ,Նեմեց Ռուբո:Փողային գործիքների դերում հանդես են գալիս Արթուր Բաղդասարյանն ու Պարույր Հայրիկյանը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031