Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զարգացում: 2013189

Մարտ 28,2013 15:55

Կամ ինչպիսի պետություն կունենանք

Խորհրդային  Միության փլուզումից հետո ձեռք բերեցինք անկախություն: Մարքսիզմը որպես հասարակական կյանքը կազմակերպելու ուսմունք՝ մերժվեց: Հասարակական կյանքը կազմակերպելու համար ընդունվեց նոր ուսմունք՝ «Արեւմտյան ժողովրդավարությունը»: Ինչ տվեց մեզ՝ որպես մարդ եւ որպես հասարակություն այդ ուսմունքը:

Իմ Աստվածը գիտությունն է՝ փաստը եւ տրամաբանությունը: Փաստենք այն լավը, որ ստացանք, եւ վատը, որ  ունենք այսօր՝ այդ ուսմունքը որդեգրելով:

1. Խոսքի ազատություն՝ ազատորեն սեփական կարծիքն ու տեսակետը արտահայտելու հնարավորություն, որի համար այսօր չեն գնդակահարում, չեն աքսորում, չեն արտաքսում:

2. Ազատ տնտեսական, հասարակական գործունեություն ծավալելու  հնարավորություն:

3. Ազատ տեղաշարժվելու հնարավորություն:

Իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով, փակ-գաղտնի քվեարկությամբ: Փակ-գաղտնի, ինչից, ումից պետք է վախենա մարդը սեփական երկրի ղեկավարին ընտրելու ժամանակ. նման մոտեցումը սխալ է, չկա տրամաբանություն:

Հպարտանում ենք՝ քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունելու փաստով:

Հիմա   ի՞նչ ունենք. 60-ից ավելի գրանցված, 200-ից ավելի չգրանցված կրոնական կազմակերպություններ:

Բերքը առատ է, «Լուսավորիչները» հունձ են անում:

Պարսիկները, արաբները, Հռոմը չկարողացան մեզ դավանափոխ անել: Հիմա ի՞նչ  ստացվում:

Երբ հասարակության մեջ խաթարվում է հոգեւոր միասնությունը, վտանգվում է նրա  ֆիզիկական գոյությունը:

Մեր հոգեւոր դաշտում իսկական քաոս է: Պատճառը ո՞րն է:

Թրով մտքի դեմ չես կռվի:

Այն, ինչ գրվում է գրչով, չի ջնջվում բահով ու բրիչով:

Պատճառը մեր կրթության մեջ է: Եկեղեցու պատմություն է դասավանդվում դպրոցում. լավ է, բայց ոչ բավարար: Հոգեւոր գիտելիք է պետք տալ մարդուն, որ ամեն «Աստծո որդիներ ու հարսնացուներ» չկարողանան շեղել նրան ճշմարտությունից: Մեր կրթական համակարգը շատ հեռու է գիտական համարվելուց, ավելին՝ կգա պահը կփաստենք, որ այն  հակագիտական բնույթ ունի:

Այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենք:

Թագը՝ թագավորին, գրիչը՝ գրողին, զենքը՝ զինվորին, «ավելն ու պոլի փետը»՝ հավաքարարին:

Մի պարզ հարցադրում՝ ինչո՞ւ իմ որդին զենքը ձեռքին պետք է ծառայի հայրենիքին, իսկ հարեւանիս որդին՝ «ավելն ու պոլի փետը» ձեռքին: Չկա տրամաբանություն, արդար չէ:

Հասարակության մեջ առկա է մեծ դժգոհություն, պատճառները հիմնավոր են:

Մեր լեզուն՝ որպես միջոց ու հենակետ, մեր պատմությունը՝  դաս եւ ուղեցույց՝ հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծման համար:

Ի՞նչ անել:

Հեղափոխությունը՝ լինի այն գորշ, գունավոր, թե բարեւի, ճանապարհ չէ:

Հեղափոխություն-հեղեղ-փոխել, հեղեղ-ավեր, չենք ուզում, ավերներ շատ ենք տեսել, բավական է: Ժամանակն է դադարեցնել հրապարակային բոլոր տեսակի բողոքները՝ միտինգ, ցույց, հացադուլ, եւ մտնել տաճար՝ գիտություն:

Սահմանադիր ժողով է պետք հրավիրել: Նախատիպը ունենք Աշտիշատի եկեղեցական ժողովը:

Երկու հիմնարար խնդիրներ լուծումը պետք է գտնել՝ ինչպիսի իշխանություն եւ ինչպիսի կրթություն ենք ուզում ունենալ: Այս երկու խնդիրների լուծմամբ է պայմանավորված, թե ինչպիսի պետություն կունենանք:

Արայիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031