«Մենք պետք է ակտիվացնենք ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար», – ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Գուբա քաղաք կատարած այցելության ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին` դեսպանն ասել է, թե իր երկիրը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հնարավորինս կանի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
«Ես գիտեմ, թե որքան բարդ է այդ հակամարտությունը, այլապես դրա լուծումը 20 տարի չէր ձգվի: Մենք պետք է ակտիվացնեք ջանքերը այդ ուղղությամբ: Ես գիտեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարեւոր եւ ծանր է յուրաքանչյուր ադրբեջանցու համար` անկախ նրա քաղաքական հայացքներից, տարիքից ու այլ հանգամանքներից: Ես եւ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահը շարունակում ենք համատեղ աշխատել Ադրբեջանի պաշտոնյաների հետ, առաջ քաշել նոր գաղափարներ հակամարտությունը լուծելու համար», – ըստ ադրբեջանական լրատվամիջոցի` ասել է Ռիչարդ Մորնինգսթարը:
Հրաչ Մելքումյան
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան