Լրահոս
Օրվա լրահոսը

Խզմալյանը հույս ունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում ավելի համակարգված կգործի

Մարտ 28,2013 15:11

«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողանա իր ճանապարհով շարժումը հաղթանակի բերել, դա չի նշանակում, որ շարժումը մարեց: Այս դեպքում կփոխվեն միայն առաջնորդների անունները»,- այսօր «Իրատես de facto» ակումբում ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը:

Հարցին, թե արդյոք ինքը տեսնում է շարժման հաղթանակի նախադրյալներ, պատասխանեց, որ ոչ միայն տեսնում է, այլեւ այդ գործընթացներին մասնակցում է. «Շարժման հաղթանակը եւ Սերժ Սարգսյանի պարտությունը անխուսափելի է»:

Անդրադառնալով առաջիկա զարգացումներին եւ ապրիլի 9-ին նախատեսված Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, ասաց, որ ոչ մի էական փոփոխություն չի կարող լինել երդմնակալությունից հետո, որովհետեւ էական փոփոխություններն արդեն կատարվել են. «Հայաստանը փոխվել է, չկա այլեւս վախ եւ հարգանք իշխանության հանդեպ: Փոխարենը կա մինչ հատակը հասած օտարացում իշխանությունների նկատմամբ: Ինչ էլ լինի ապրիլի 9-ին, դրանից հետո ոչ մի հարց չի լուծվելու»:

Պարոն Խզմալյանը նաեւ ասաց, որ հույս ունի, թե Րաֆֆի Հովհաննիսյանը առաջիկայում ավելի համակարգված կսկսի գործել: Հարցին, թե ի՞նչ նկատի ունի համակարգված ասելով եւ արդյոք մինչեւ հիմա նրա քայլերը ոչ համակարգված է համարում, պարոն Խզմալյանը պատասխանեց. «Նրա քայլերն ունեն ներքին տրամաբանություն, ինչը տարօրինակ է մեզ համար: Նա վերջին 20 տարվա մեջ առաջինն է՝ որպես քաղաքական գործիչ, որը փորձեց եւ իրեն հաջողվում է, կամրջել վիհը ժողովրդի եւ իշխանության միջեւ, իր բարեւելով ու զոհաբերության պատրաստակամությամբ վերացնում է օտարացումը իշխանությունների նկատմամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031