«Դրակոնի դաջվածքով աղջիկը». հետաքրքիր դետեկտիվ` օսկարակիր Դեվիդ Ֆինչերի կողմից, որը նկարահանված է համանուն բեսթսելեր գրքի հիման վրա: Դեպքերը զարգանում են ձյունապատ Շվեցիայում: Հերոսուսին` երիտասարդ հակեր է, ով նաեւ լրագրող է: Հայտնվելով սկանդալային իրավիճակում՝ հետաքննում է մի հարուստի բարեկամի անհետացումը:
1. Ռունի Մառան` Լիզբետ Սալանդերի դերակատարը, նկարահանումներին անհրաժեշտ փիրսինգներն արել է Բրուկլինում եւ Շվեցիայում: Մինչ այդ Մառանի ականջներն անգամ ծակ չեն ականջողերի համար: Նկարահանումների ավարտից հետո բոլոր փիրսինգները հեռացվել են մարմնի վրայից:
2. Մինչ Մառային ընտրելը մի ամբողջ աստղաբույլ է ներկայացվել գլխավոր դերի համար.
Քերի Մալիգան, Էլեն Փեյջ, Կրիստեն Ստյուարդ, Նատալի Պորտման, Միա Վասիկովսկա, Կիրա Նայթլի, Էն Հետեուեյհ, Եվա Գրին, Սկարլետ Յոհանսոն, Էմմա Ուոտսոն, Քեթի Ջարվիս, Էմիլի Բրաունինգ…
Նրանց բոլորին տարբեր պատճառներով մերժել են:
3. Դենիել Կրեյգը կիլոգրամներ է ավելացրել իր դերի համար, որպեսզի նորմալ տեսք ունենա: «Ես դա արել եմ, որպեսզի հեռուստադիտողին ցույց տամ, որ իմ հերոսը ոչ թե Բոնդ է, այլ հասարակ մարդ»,- պատմել է Կրեյգը:
4. Շվեցիայում իրականացրած նկարահանումները համընկել են վերջին 20 տարիների ընթացքում եղած ամենացուրտ շրջանի հետ:
Աղբյուր` factroom.ru