Մարտի 23-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի մանկապատանեկան համալիր մարզադպրոցում սպորտի սիրահարների եւ «Արտասովոր շարժողական գործունեության գրանցման» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանի ներկայությամբ սահմանվեց «Գինեսի ռեկորդների գրքի» եւս մեկ ռեկորդ:
Սուրեն Աղաբեկյանը ձախ ձեռքի ճկույթով բարձրացրեց (պոկում վարժություն) 110 կգ, եւ այդ ցուցանիշով 5.5 կգ-ով գերազանցեց 2008թ. նորվեգացի Քրիստիան Հոլմի կողմից (104.5 կգ) սահմանված համաշխարհային ռեկորդը: Սուրենը Կարեն Աղաջանյանի ղեկավարությամբ զբաղվում է ձյուդո մարզաձեւով, ինչպես նաեւ սովորում է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության բաժնի մագիստրատուրայում: Ներկայումս Սուրենը սպասում է Գինեսի ռեկորդների գրասենյակից ռեկորդի պաշտոնական հավաստմանը:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ