Լրահոս
Օրվա լրահոսը

SMS-ների հերթն էլ կհասնի՞

Մարտ 28,2013 14:16

Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակագրությանը հետեւող քաղաքական ուժերը այն տարբեր կերպ են ընկալում:

Կողմ լինելով նամակների միջոցով շփումներին՝ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը չի շտապում գնահատականներ տալ:
«Ամենակարեւորը միջոցը չէ, է, ամենակարեւորը վերջնական արդյունքն է, թե ինչ ձեւով դա կարող է լինել, ու ցանկացած դեպքում դա հեռախոսակապով տեղի կունենա, թե նամակագրական, շատ ավելին, հասարակության համար բաց, տեսանելի է տեղի ունենում, բաց տեքստով է տեղի ունենում, կուլիսյան խոսակցությունների գործընթաց տեղի չի ունենում»,-ասաց նա։

Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նամակ գրող քաղաքական դեմքերին հարկ է համարում հիշեցնել, որ նամակագրությունը կամ էպիստոլյարը գրական ժանր է. «Ես չեմ կարծում, որ այս տարբերակը, այս ճանապարհը, միմյանց նամակներ գրելը արդյունավետ տարբերակ է, բայց եթե հիմա դեռեւս իրենք այդ ժանրի սահմաններում են, եթե օգնի, Աստված տա, թող օգնի»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031