«Իհարկե, շատ դժվար է պայքարել, երբ պայքարում ես ոչ միայն իշխանության դեմ, այլեւ «փորձագետների», «ընդդիմադիր ԶԼՄ-ներ» հռչակածների»,- ասաց «Ժառանգություն» կուսակցոււթյան փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ այսօրբԱզատության հրապարակում հրավիրած ասուլիսում: Ըստ նրա, գոնե իշխանությունները ճակատային պայքար են տանում, իսկ որոշ փորձագետներ իշխանություններից ավելի վատթար գործունեություն են իրականացնում՝ հռչակելով իրնց իբրեւ թե անկաշառ փորձագետներ:
Նա վստահեցրեց, որ իրենք լծվել են բովանդակային պայքարի, բովանդակային քայլերի համար. «Մեր պայքարի իմաստը ոչ շոու է, ոչ պաշտոնակռիվ, ոչ իմիտացիոն գործընթաց». «Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ մի այսպիսի արտահայտություն կար՝ «Մեր ետեւում Մոսկվան է»: Այս պարագայում մեր պայքարի ետեւում Հայաստանն է: Մենք ստիպված ենք պայքարել մինչեւ հաղթանակ՝ անկախ նրանից, թե որքան խոչընդոտ կլինի իշխանությունների կողմից, եւ որքան կփորձեն այդ պայքարին խանգարել որոշները»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկներին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Մեր առաջարկներն արդեն արվել են, եթե փոփոխվի որեւէ կետ, համարժեք այլ առաջարկ պետք է արվի: Նա նաեւ նշեց, որ ավելի հարմար վայր, քան Ազատության հրապարակն է, հանդիպման համար չկա, այն խորհրդանշական իմաստ ունի. «Ազատության հրապարակ: Սա վերջնագիր չէ, այնքան մեծ հրապարակ է, որ հանդիպման վայրերը այս հրապարակում բազմաթիվ են»:
Երեկ ՀՀԿ-ի արտահերթ նիստ հրավիրելու հայտարարություն եղավ, եւ ԲՀԿ-ն եւ ընդդիմությունը մերժել են ՀՀԿ առաջարկած օրակարգով արտահերթ նիստ անցկացնելը: Հարցին՝ ԱԺ-ում կոմպրոմիսի չգալն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Րաֆֆի Հովհաննիսյան- Սերժ Սարգսյան երկխոսության վրա, քանի որ ընդդիմադիրները նշեցին, որ ուղղակի իշխանությունը ժամանակ է ձգձգում՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ դրանք տարանջատված գործընթացներ են. «Մեր առաջարկները իշխանության համար նպաստավոր չեն, ուստի սպասել այնտեղից գործուն քայլերի, առավել եւս՝ խորհրդարանից, որը չի արտահայտում հասարակությունում առկա տրամադրությունները եւ վստահության աստիճանը՝ կուսակցությունների նկատմամբ՝ այնքան էլ իրատեսական չեն: Իրատեսականը ավելի շուտ Սերժ Սարգսյանի կողմից ընդունելն փոխզիջումային առաջարկները, քան պառլամենտի կողմից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ