Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատանք, թե՞ չէ. Գայանե Ղազարյանը սոցիոլոգիական հարցումների և ընտրությունների մասին

Մարտ 28,2013 13:39

. Ժողովրդավարական երկրներում սոցիոլոգիական հարցումը կարևորագույն գործիք է, որը թույլ է տալիս հասկանալ հասարակության տրամադրությունները, և, մասնավորապես, թույլ է տալիս զգալի ճշգրտությամբ կանխատեսել ընտրությունների արդյունքները: Հայաստանում ևս ընտրությունների նախօրեին հրապարակվում են սոցիոլոգիական հարցումների տվյալներ, որոնք, որպես կանոն, կանխատեսում են այս կամ այն իշխանամետ քաղաքական ուժի հաղթանակը: Ընդդիմադիրները սովորաբար այդ հարցումների արդյունքները չեն ընդունում, բայց հետագայում ընտրությունների պաշտոնական արդյունքները, կարծես թե, հաստատում են հարցումների տվյալները: Սակայն, ընդդիմադիրներն ընտրություններից հետո էլ շարունակում են չընդունել հարցումների արդյունքները, իսկ այն որ հարցումների կանխատեսումները և ԿԸՀ-ի թվերը շատ թե քիչ համընկնում են, բացատրում են նրանով, որ այդ հարցումների տվյալները ևս կեղծվում են, ճիշտ այնպես, ինչպես, իրենց կարծիքով, կեղծվում են ընտրությունները:

Իրականում, թերևս, խնդիրն ավելի բարդ է: Անգամ, եթե մի կողմ դնենք հարցումների բարեխղճության հարցը, խիստ կասկածելի է, թե որքանով են հարցումներն ի զորու արտացոլել քաղաքացիների իրական տրամադրությունները Հայաստանի նման մի երկրում, որը չունի կայացած ժողովրդավարական քաղաքական համակարգ: Երբ չկա վստահություն սոցոիլոգի նկատմամբ և շատերը հրաժարվում են պատասխանել սոցիոլոգի հարցերին, անգամ ամենաբարեխիղճ հարցման արդյունքները կարող են դրվել կասկածի տակ: Հարց է առաջանում. ինչպե՞ս այդ դեպքում իմանալ մարդկանց իրական տրամադրությունները: Այս ամենի շուրջ զրուցեցինք սոցիոլոգ Գայանե Ղազարյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031