«Վարչապետը եթե ունենա ազատություն՝ գործելու անկախ ստեղծված օլիգարխիկ համակարգից, Տիգրան Սարգսյանը կարող է շարունակել պաշտոնավարել, որովհետեւ նա բավականին ազատական մոտեցումներ ունի»,- այսօր մամուլի ասուլիսում պատասխանելով վարչապետի հնարավոր վերանշանակման մասին հարցին, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա համոզմամբ, խնդիրը համակարգի մեջ է եւ վարչապետը չի կարողանում իրականացնել այն ռեֆորմներն ու ծրագրերը, որոնց մասին խոսում է: «Կառավարությունը կաշկանդված է իր գործունեությունում, որովհետեւ չկա քաղաքական կամք՝ իրականացնելու անհրաժեշտությունները: Եթե ինչ-որ բան էլ իրականանում է, իրականանում է մեր պարտնյորների հորդորներով»,- կարծում է Ալ. Արզումանյանը՝ մատնանշելով նաեւ ԵՄ ասոցացման ծրագրի շրջանակներում առաջիկայում կայանալիք փոփոխությունները: «Մեխանիզմը սխալ է, եթե դու որեւէ պտուտակ փոխես, որեւէ բան չի փոխվի»,- կարծում է պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռաֆի Հովհաննիսյանին մի հարցում չի կարելի ներել, որ այս երկու ,,ազատ զազրախոսներին,, բերեց
ԱԺ: Իբր դրանցից քիչ կար: Հատկապես այն մի քյալագյոշին, որի ազգանունը՝ անհարմար ձևով է
հնչում: