Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզկենտրոնում 9 տարի գործող հեռուստաընկերությունը սնանկացման եզրին է

Մարտ 28,2013 13:32

Ընկերությունը  ֆինանսական պարտքեր ունի

«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն ընդդեմ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի եւ Նաիրա Խաչիկյանի քաղաքացիական հայցով  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ցուցմունք է տվել լրագրող Նաիրա Խաչիկյանը:

Ըստ «Դատալեքս» ինտերնետային կայքում տեղադրված  տեղեկատվության` Ն.Խաչիկյանը դատարանում  հայտնել է, որ  «Իջեւան ստուդիա» ՍՊԸ հիմնադրումը տեղի է  ունեցել 2004թ.,Ն. Խաչիկյանն այդ ընկերության տնօրեն է նշանակվել 2011թ. մայիսի 13-ին եւ ցայսօր զբաղեցնում է այդ պաշտոնը: Ն. Խաչիկյանը դատարանին հայտնել է, որ  հեռուստաընկերությունն աշխատում է ինքնաֆինանսավորման սկզբունքով, ընկերության եկամուտները գոյանում են միայն գովազդներից:  «Իջեւան ստուդիա» ՍՊԸ տնօրենի վկայությամբ`ընկերության պարտքը կազմում է 700 հազար դրամ, իսկ  հարկային տեսչությանը` 570 հազար դրամ, ընկերությունը գտնվում է սնանկության եզրին, աշխատաակիցները կարողանում են միայն ճանապարհածախսերը հոգալ եւ «իրենց եթերներն ապահովել»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031