Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, անդրադառնալով Փակ շուկայում շարունակվող շինարարության մասին, իր մտահոգությունը հայտնեց.
«Ոչ մի բան չի շարժվում: Չի կանգնեցվում անօրինական շինարարությունը: Քաղաքապաետարանի եւ նախարարության հրամանով կառուցապատումը իրոք պետք է կանգնեցվեր, բայց սեփականատերը ինչքանո՞վ է հաշվի նստում օրենքի հետ: Ես անընդհատ լուսանկարներ եմ ստանում, եւ այնտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում: Մի տեսակ աբսուրդի մեջ ենք հիմա ապրում մենք»:
Աշոտ ԱԹԱՅԱՆ