Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրի լուծումը իշխանության ձեռքում է» Վարդան Բաստանջյան

Մարտ 28,2013 13:24

Այսօր «Հայելի» ակումբում ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը անդրադառնալով Եվրամիության Հայաստանին տրամադրված 1 մլն եվրո գումարին, որն ուղղված է արտագաղթի ծրագրին, ասաց. «Այս գումարը կլիներ թե չէ, բոլոր դեպքերում ՀՀ-ն ունի միգրացիոն ծառայություն, որտեղ խնդիրները հստակ գրանցված են: Ոչ մասնագետներն իրենց ուշադրությունը սեւեռում են միայն արտագաղթի վրա, բայց կա ավելի կարեւոր խնդիր, ամուսնություն, ծնելիություն, որոնք արտագաղթի հետեւանքներ են ու ազդում են երկրի անվտանգության վրա»:

Բոստանջյանը գտնում, է, որ 1 միլիոն եվրոն ողորմելի թիվ է ու սա խնդիր չի կարող լուծել, եւ ընդհանրապես խնդրի լուծումը իշխանույթան ձեռքում է. «Պետք է զգաստանալ, համապատասխան լուծումներ գտնել, իսկ դրա համար անհրաժեշտ է ստեղծել աշխատատեղեր, եկամուտներ ու այնպիսի եկամուտներ, որով կարողանանան արժանավայելությանը մոտիկ ապրելակերպ ապահովել»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031