Նա վստահեցնում է, որ նրանց անուններն իր կոնտակտների մեջ չկան
Այսօր Ազատության հրապարակում լրագրողները «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցին՝ Դուք ասել էիք, որ Ազատության հրապարակի հիմնական գործերից մեկը պետք է լինի այն, որ օգնեք իշխանության երիտթեւին, որ նրանք հաղթեն, ճի՞շտ է: Արմեն Մարտիրոսյանը ճշտեց. «Ոչ միայն երիտթեւին, այլ այն մարդկանց, ովքեր պետական մտածողություն ունեն եւ անցյալի ծանր բեռն իրենց ուսերին չէ»: Հարցն այսպպիսին էր՝ Ձեզ որտեղի՞ց ադպիսի տեղեկատվություն, որ ՀՀԿ-ում սերունդների նման հակասություն կա, Դուք անձամբ ի՞նչ կոնտակտների մեջ եք իշխանության երիտթեւի հետ եւ արդյոք նկատի ունեք Միքայել Մինասյանի՞ն եւ Տիգրան Սարգսյանին, խնդրում եմ անուններ տվեք եւ ասեք՝ ինչ արդյունքների եք հասել՝ նրանց օգնելու հարցում:
«Անուններ չեմ տա, բայց ձեր նշած անունները իմ կոնտակտների մեջ չկան»,- պատասխանեց պարոն Մարտիրոսյանը,-«Ինչ վերաբերում է՝ ինձ որտեղից է այդպիսի տեղեկություն՝ ես քաղաքական դաշտում մյուս կուսակցությունների վերաբերյալ էլ տեղեկություններ ունեմ: Քաղաքական զրույցները, խողովակների բաց լինելը, մտքերի փոխանակությունը որեւէ ձեւով արգելված չէ, ուստի իմ նախորդ գործունեության արդյունքում կան այդ կապերը»: Նա հորդորեց լրագրողներին, որ ժամանակ տրամադրեն եւ կարդան ԶԼՄ-ներում կարծիքները եւ այդ տարանջատումը կտեսնեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև