Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կսայթաքի՞ Մագնուս Կարլսենը մնացած չորս տուրերում

Մարտ 28,2013 13:13

Լոնդոնում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնում է ընդամենը չորս տուր:

Մրցաշարում ըստ էության հայտնի են դարձել այն երեք շախմատիստները, որոնցից մեկը կտիրանա աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ շախմատային թագը վիճարկելու ուղեգրին: Նրանք ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի առաջին եռյակը կազմող գրոսմայստերներն են՝ Մագնուս Կարլսենը՝ 7,0 միավոր, Լեւոն Արոնյանը՝ 6,5 եւ Վլադիմիր Կրամնիկը՝ 6,0: Վերջինը 10-րդ տուրից հետո մոտակա երեք մրցակիցներին՝ Պյոտր Սվիդլերին, Ալեքսանդր Գրիշչուկին եւ Բորիս Գելֆանդին, գերազանցում է արդեն 1,5 միավորով:
Ինչպե՞ս կզարգանան իրաարձություններն առաջիկա տուրերում: Իհարկե, հաջողության հասնելու համար Արոնյանից պահանջվում է տանել հնարավորին չափ շատ հաղթանակներ: Սակայն վերջնական արդյունքի հասնելու համար պետք է առաջատարը՝ Կարլսենը, գոնե մեկ անգամ սայթաքի: Նույնն ակնկալում ենք նաեւ Կրամնիկից:
Արոնյանը երեկ շատ կարեւոր հաղթանակ տարավ Վասիլի Իվանչուկի նկատմամբ: Եվ հետաքրքիր այն է, որ ուկրաինացին այս մրցաշարում երկրորդ անգամ Արոնյանի հետ պարտիայում սպառեց ժամանակը:
Այսօր՝ 11-րդ տուրում,  հանդիպում են Սվիդլեր-Արոնյան, Իվանչուկ-Գելֆանդ, Կրամնիկ-Ռաջաբով, Գրիշչուկ-Կարլսեն զույգերը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031