Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարսափելի մեծ չափերի հասած փախուստ կա Հայաստանից». Բագրատ Ասատրյան

Մարտ 28,2013 12:52

«Սա առաջին դեպքը չէ, Եվրոմիությունը չորս-հինգ անգամ գումար է տրամադրել, սա կոնկրետ ծրագիր է, ունի չորս հիմնական նպատակ, ինստիտուցիոնալ, միգրացիայի կանոնագարգման օրինականացման, այն երկրների մասին տեղեկատվություն, որտեղ ձգտում են էմիգրանտները եւ վերջինը` արտագաղթի վերադարձին է վերաբերվում: Այսինքն` օրինականացնեն այն ձգտումները, որ ունի մեր բնակչությունը»,- Այսօր «Հայելի» ակումբում ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը այսպես մեկնաբանեց Հայաստանին տրված մեկ միլիոն եվրոն:

Ասատրյանի խոսքով` ՀՀ-ն ունի շատ լուրջ պրոբլեմ, սարսափելի մեծ չափերի հասած փախուստ կա Հայաստանից, մենք ժողովրդագրական ճգնաժամի փաստի առաջ ենք կանգնած. «Առաջիկա տարիների ընթացքում մահացողների թիվը գերազանցելու է ծնվողների թվին, այս պատկերն ենք ունենալու: Ամենասարսափելին այն է, որ հարցումների ընթացքում պարզվել է, որ շուրջ մեկ մլն մարդ իր ապագան տեսնում է Եվրոպայում, ընդ որում հարցվողներն այս կարծիքին են անկախ իրենց սոցիալական վիճակից, կրթվածությունից եւ այլն»:

Ասատրյանը նշեց, որ մենք մեր հույսը չպետք է դնենք մեկ միլիոնանոց դրամաշնորհի վրա. «Սրվել է վիճակը, Ռուսաստանը անշնորք եղանակներով Երեւանում աշխատում է, գործում են նրանց միգրացիոն կառույցները, մարդկանց հավաքագրում են, ուղարկում: Մենք լուրջ պրոբլեմ ունենք, Հայաստանը վերածվում է ապագա չունեցող երկրի»:

Ասատրյանը հավելեց, թե հաճելի է, որ բնակչությունը հասկանում է թե, որն է իր ապագան ու հստակ ասում է, որ տգիտության վերջը տվեք, մենք եվրոպացի ենք միայն մեր էությամբ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031