Լրահոս
Օրվա լրահոսը

«ժողովուրդ» օրաթերթի հայտարարությունը

Մարտ 28,2013 12:27

«Ժողովուրդ» օրաթերթի դեմ գործարար Խաչիկ Խաչատրյանի կողմից ներկայացված հայցադիմումը երեկ բավական թեթեւ մթնոլորտում քննվեց՝ նույնիսկ դատավորի «առողջության հաշվին»:

«Գուցե չկարողանանք երկար նիստ անել, կներեք, ես հարբուխ եմ՝ հրաբուխ»,-ասաց նախագհող դատավոր Ռուբեն Ափինյանը՝ հայտարարելով, որ բավարարում է «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի միջնորդությունը եւ լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա դրված արգելանքը հանում է:

Դրանից հետո դատավորը սկսեց հարցուպատասխանի միջոցով պարզել, թե օլիգարխ Խաչիկ Խաչատրյանն ինչ չափով եւ որ բառերից է վիրավորվել:

Դատավոր. Խնդրեմ, ասե՛ք՝ ինչ եք ուզում դատարանից, «Ժողովուրդ» օրաթերթից:

Խաչիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Հայկ Եգանյան. Զրպարտչական ենք համարում ԵԹՖ-ի կողմից ժամկետանց ձու վաճառելու, դրա պատճառով Խաչիկ Խաչատրյանին տուգանելու մասին արտահայտությունները. «Ժամկետանց ձվերի առաքումը հրահանգվել է իրացնել երեկոյան ժամերին»:

Դատավոր. Սրանք զրպարտություն են՝ ուղղված ո՞ւմ:

Հ. Ե. Խաչիկ Խաչատրյանին եւ ԵԹՖ-ին:

Դատավոր. Խաչիկ Խաչիկյանին տուգանելու հարցը համարում եք զրպարտությո՞ւն: Հրահա՞նգն էլ՝ հասկացավ դատարանը:

Հ. Ե. Խաչիկ Խաչատրյան, հարգելի՛ դատարան: Նաեւ ժամկետանց ձվերի մասը:

Դատավոր. Այո՛, բա որ այդ ձուն ժամկետի մեջ լիներ, հիմա այսքան բան կլինե՞ր: Բա որ ժամկետանց չլիներ, կուտեինք, կվերջանար, կգնար: Փաստորեն, զրպարտություն է, որ գիշերով, գյոզերով տարել, հանձնել են խանութներում: Հիմա գրողի տարած ժամկետանց ձվերի վեճն է այստեղ: Հիմա ես տեսնում եմ ձեր հայցով, որ գործարար համբավը երկու դրվագով է շոշափվում: Ասե՛ք՝ որն է վիրավորանքը: Կարո՞ղ է դա էլ եք վրիպել: (Ընթերցում է հայցը, որտեղ չկա վիրավորանքի մասին որեւէ բառ):

Հ. Ե.  Վերջի՛ն մասը կարդացեք:

Դատավոր. Գրել եք, որ հեղինակը, Խաչիկ Խաչատրյանից ստանալով համապատասխան պարզաբանում, օրաթերթի վերջնամասում գրել է, թե «մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում»: Օրաթերթի վերջնամասն ի՞նչ է:

Հ. Ե. Հոդվածի վերջնամասում: Մենք մեր առարկությունների մեջ ուղղել ենք:

Դատավոր. Դե որոշում կայացրե՛ք, որ վրիպակներն ուղղե՛ք: Հիմա ասում եք՝ «մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում», այսինքն՝ լրագրողը մնացել է իր կարծիքին. սա վիրավորա՞նք է:

Հ. Ե. Մենք այդ արտահայտությունը դիտարկում ենք որպես Խաչատրյանին սուտ տվյալներ ներկայացնող:

Դատավոր. Էսպես անենք: Դուք գրել եք օրաթերթի վերջնամաս: Հիմա ենթադրենք, որ դա հոդվա՞ծը նկատի ունեք: Կամ որ ասում եք՝ վիրավորանք, հիմա էլի՞ ենթադրենք, որ նաեւ վիրավորանքի պահանջ եք ներկայացրել: Վիրավորանքի պահանջ չկա ներկայացված:

Հ. Ե. Մենք կավելացնենք:

Դատավոր. Դուք ենթադրում եք, որ օրաթերթը Խաչիկ Խաչատրյանին սուտասան է հանել: Նույն ձեւով էլ ենթադրելով՝ հայցադիմումում պահանջ չեք ներկայացրել: Ձեզ մոտ ամբողջությամբ գնում է գործարար համբավ: Պատիվ-արժանապատվության հարց էլ չկա առաջ քաշած: Վիրավորանքի համար էլ չկա պահանջ, թե ինչքան տուգանք եք ակնկալում: Դատարանը ձեզ ինչքա՞ն ժամանակ տա, որ ներկայացնեք:

Հ. Ե. Դատարանի հայեցողությանն ենք թողնում: 1 օրն էլ բավական է:

Դատավոր. Լավ, է՛, վրիպակ թույլ կտաք: Դատարանը ձեզ ողջամիտ ժամկետ կտա:

Դատական նիստի ընթացքում «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչն ասաց, որ հայցադիմումում առկա պահանջները տարբերվում են առարկությունների մեջ գրված տեքստից: Նշանակում է, որ հայցվորը հայցապահանջը հստակեցրել է: Բայց ՀՀ քաղ. օրենսգրքի 32 հոդվածը նախատեսում է. եթե հայցվորը փոխում է հիմքն ու առարկան կամ պահանջի չափը, ապա կարող է փոխել: Հստակեցում տերմին գործողություն չունի օրենսգրքով:

Դատավոր. Հայցվո՛ր կողմ, ի՞նչը պարզ չէր, որ ուզում եք փոխել:

Հ. Ե. Մեր պահանջը վերաբերում է «Ժողովուրդ»-ին եւ Սոնային, որպեսզի հերքի:

Դատավոր. Պահանջները որ գրում էիք, Սոնան վրիպել է: Հիմա հասկացել են, դրա համար պահանջը հստակեցնելով՝ ուղղել են: Վրիպակ է եղել:

Հ. Ե. Ենթադրենք:

Դատավոր. Հիմա ուղղել եք, պահա՞նջ եք ներկայացրել Սոնային:

Հ. Ե. Այո՛:

Հիշեցնենք, որ Խաչիկ Խաչատրյանը ընդհանուր հաշվով 6.2 մլն դրամ է պահանջում «Ժողովուրդ» օրաթերթից:

Իսկ վիճահարույց հրապարակումը՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031