Եվրամիությանը Հայաստանին մեկ միլիոն եվրո է տրամադրել մի քանի ծրագրերի իրականացման համար, որոնցից մեկն էլ արտագաղթի կանխումն է։
«ՉԻ» – Եվրամիությունն, իհարկե, ճիշտ է վարվել։ Ավելի լավ է հիմա մեկ միլիոն եվրո տալ, քան թե հետագայում տասնապատիկը ծախսել՝ Եվրոպայից ապօրինի հայ ներգաղթյալներին «դեպորտ անելու» համար։ Չնայած՝ Եվրամիությունն ավելի ճիշտ կվարվեր, եթե գումարի փոխարեն Հայաստանին մեկ միլիոն եվրոյի դեզադորներ ուղարկեր։ Արտագաղթի հիմնական պատճառն, ինչպես հայտնի է, երկրում հաստատված գաղջ մթնոլորտն է, որն էլ կարելի էր փոխել դեզադորների (դիտմամբ չենք օգտագործում հույժ հայեցի «ապահոտիչ» եզրույթը) օգնությամբ։
Մյուս կողմից, սակայն, Եվրամիությունն ակնհայտորեն գլուխը պատովն է տվել, որովհետեւ իր այդ քայլով ոչ միայն միջամտում է Հայաստանի ներքին գործերին, այլեւ սասանում է մեր տնտեսական քաղաքականության հիմքերը։ Ավելին՝ Եվրամիությունը փաստորեն մեր երկրում հեղափոխություն է հրահրում, որովհետեւ եթե մարդիկ չարտագաղթեն՝ պիտի մնան Հայաստանում ու հեղափոխություն անեն։ Հուսով ենք՝ ՀՀ իրավապահները շատ արագ քրեական գործ կհարուցեն Եվրամիության նկատմամբ (փողերի լվացման մեդադրանքով):
«Չորրորդ ինքնիշխանություն»