Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Բոստանջյանի՝ դոլարի փոխարժեքի բարձրացումը ընտրություններով է պայմանավորված

Մարտ 28,2013 12:30

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Բարդան Բոստանջյանի համոզմամբ, Հայաստանում դոլլարի փոխարժեքի բարձրացումը պայմանավորված է նաեւ առաջիկա ավագանու ընտրություններով:

«Ես համոզված եմ, որպես մասնագետ, որ հնարավոր չէ միայն արտաքին գործոնի ազդեցությունն այստեղ լինի: Հիմնականում բարձրացումը պայմանավորված է պահանջարկի մեծացման հետ: Պահանջարկը կարող է մեծանալ հատկապես ու մասնավորապես արդեն մենք նշեցինք, այո մոտենում են ընտրություններ, կապված զանազան գործեր իրականացնելու հետ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պարոն Բոստանջյանը:

Պարոն Բոստանջյանը նաեւ ասաց, որ 2012-ին միայն բանկային համակարգի միջոցով Հայաստան է որպես մասնավոր տրանսֆերտներ մուտք գործել 1,66 միլիարդ դոլար. «Այս գումարը հենց այն ծավալն է, որն օրինական ճանապարհով է մտել: Ես ուզում եմ ենթադրել, որ այնպես էլ մոտավորապես պետք է կրկնապատկել 3 միլիարդի չափ Հայաստան գումար է մտել: Այդ գումարի 85 տոկոսը Ռուսաստանից է: Ավելին` նախորդ 2011-ի հետ համեմատած Ռուսաստանից բանկային համակարգի միջոցով ուղարկված գումարը կազմում է մոտ 170 միլիոն դոլար, այսինքն ավելացել են: Սա էլ նշանակում է` արտագաղթը որպես այդպիսին կա, դրանից ոչ ոք չի կարող նահանջել»:

Ընտրություններից հետո պարոն Բոստանջյանը դրամի արժեւորում սպասո՞ւմ է, թե՞` ոչ, ասաց «Հակված եմ, որ դրամի արժեւորում տեղի ունենա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031