Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան. «Նամակագրության ժանրը մի տեսակ էժանացավ մեզանում»

Մարտ 28,2013 12:19

Հատված Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) անդամ Լիլիթ Գալստյանի հարցազրույցից

Չե՞ք կարծում, որ ապրիլի 9-ի երդմնակալության արարողությունից հետո ավելի դժվար կլինի բանակցել Սերժ Սարգսյանի հետ, իսկ նամակագրությունն էլ այդպիսով ձգձգման խնդիր է լուծում։

– Վերջին շրջանում նամակագրության ժանրը մի տեսակ էժանացավ մեզանում, մոդայիկ դարձավ, բայց, հույս ունեմ, որ որպես գրական ժանր՝ չի վարկաբեկվի։ Ինչևէ, եթե մինչև ապրիլի 9-ը գոնե հանգուցային, բովանդակային պայմանավորվածություններ ձեռք չբերվեն, վախենամ, որ ընթացքը կփսորի։ Իսկ դրանից հետո մենք կունենանք ազգային

անհամաձայնության խորացող ալիք, փողոցը կդառնա էլ ավելի անհանգիստ, առիթ կտանք բացարձակապես անցանկալի արտաքին միջամտությունների։ Ես հավատում եմ Րաֆֆիին։ Նաև ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանը ևս բաց չի թողնի պատմական պահը։

ՀՅԴն էլ այն կուսակցություններից էր, որը չմասնակցեց նախագահական ընտրություններին, բայց առաջինն էր, ով միևնույն հարթակում կանգնեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ՀՅԴն չմտավ «Բարև, Երևան» դաշինքի մեջ։

– Ինքս ազգային միասնականության գաղափարը փայփայողներից եմ ու ցավում եմ, որ այս անգամ ևս քաղաքական ընդդիմադիր ուժերը չկարողացան համախմբվել։ Թվում էր, թե քաղաքական միջավայրն ու պահի հրամայականը անխուսափելիորեն միասնականության կհանգեցնեին, բայց չստացվեց։ Ժամանակն ու հետընտրական արդյունքները, թերևս, ավելի հստակություններ կբերեն, առայժմ ափսոսանքով փաստն արձանագրենք։

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը բացեց փակագծերը, թե ինչո՞ւ միասնական ցուցակ ավագանու ընտրություններին, այնուամենայնիվ, չստացվեց ձևավորել։ «Ես հաստատում եմ այն փաստը, որ մենք ուզենալով համապարփակ հասարակականքաղաքական այլընտրանք ներկայացնել առաջիկա ընտրություններին, առաջարկեցինք դաշնակցական Լիլիթ Գալստյանի թեկնածությունը՝ որպես ավագանու միասնական ցանկի առաջին

համարի։ Թող ոչ մեկը չասի, որ մենք մինչև վերջ չգնացինք համատեղ, միասնական ճակատ ստեղծելու համար»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Դո՞ւք եք հրաժարվել լինել ցուցակում։

– Իսկապես, Երևանի ավագանու ընտրություններին միասնական մասնակցության և ցանկի շուրջ բանակցություններ եղել են, տարբեր ձևաչափեր են քննարկվել։ Րաֆֆի Հովհաննիսյանն իր և «Ժառանգություն» կուսակցության կողմից Դաշնակցության Գերագույն Մարմնին առաջարկել է, որ Երևանի ավագանու միասնական ցանկի պարագայում ես լինեմ առաջին համարը, ինչը մերժվել է ԳՄ-ի կողմից։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031