Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէի ուզենա, որ Րաֆֆին լրացներ այն գործիչների շարքը, որոնց ես անվանում եմ հավատի գողեր, հայրենիք խլողներ». Աղասի Արշակյան

Մարտ 28,2013 12:14
Agasi Arshakyan

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԱԺ երկրորդ եւ երրորդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանը ստեղծված իրավիճակի մասն հետեւյալն ասաց. «Մի լուծում կա` դա երկխոսությունն է, եթե նույնիսկ անպտուղ է, միեւնույն է այդ կերպ հնարավոր կլինի խուսափել մարտի 1-երից, հոկտեմբերի 27-երից: 99 թվականին, երբ ծնվեց «Միասնություն» դաշինքը, հարաբերական արդար ընտրություններն այդ ժամանակ էին Հայաստանում, դրանից հետո չկա արդար ընտրություն»:

Արշակյանի խոսքով  եթե ընտրությունով իշխանություն չի փոխվում, հացադուլով  էլ չի փոխվի. «Ես համամիտ չեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ սեփական առողջության հաշվին հասնել ուզածին»:

Արշակյանը նաեւ ասաց, որ նամակագրությունը երկխոսության ձեւերից մեկն է. «Գուցե հասարակության մի մասը լավ չի ընդունում դա, բայց ես չէի ուզենա, որ Րաֆֆին լրացներ այն գործիչների շարքը, որոնց ես անվանում եմ հավատի գողեր, հայրենիք խլողներ: Իշխանությունն այս տարիների ընթացքում հուսադրող հայտարարություններ է արել ու դրանց հետեւել են հուսախաբումներ: Եվ ոչ մեկը չհարցրեց՝ այդ հինգ տարում խոստացածը ինչո՞ւ չարվեց: Երբ այդ հույսերը խաբվում են, ամեն ինչ արվում է, որ պետությունը դառնա տարածք: Իսկ երբ դառնում է տարածք` գործում է խոպանի տրամադրությունը: Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է ամեն ինչ անեն, որ  այդ տարածքը վերածվի հայրենիքի, իսկ դրա առաջին պայմանը արդարությունն է, ոչ թե խլոցին»:

Արշակյանն անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը՝ ասաց, թե մեր բոլոր դժբախտությունների արգելակը մեր ՍԴ-ն է. «Ես չէի իմանում՝ խնդամ, թե լամ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում էր: Ախր գնում են այնտեղ, որ ինչ անեն: ՍԴ-ն բոլոր իշխանությունների հետ խնամի է»:

Ինչ վերաբերվում է Երեւանի ավագանու ընտրոթյուններին, Արշակյանը կարծում է. «Ավագանու ընտրություններին, ցավոք, «Ժառանգությունը» չի ունենա նույնքան հաջողություն, քանի որ խաղի մեջ է մտել ԲՀԿ-ն: Այնպիսի մեխանիզմներ են ստեղծվել կեղծարարության, որ չգիտես թե ինչ կլինի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031