Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանցի նկատմամբ գործի վարույթը կարճվեց

Մարտ 28,2013 12:11

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացած՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող Հայկ Մարտիրոսյանը չնայած հրապարակեց Սուրենյանցի նկատմամբ նոր մեղադրանք առաջադրելու մասին մարտի 4-ի որոշումը, սակայն դա չխանգարեց, որ նոր մեղադրանքով  գործը վերսկսվի եւ դատարանն ավարտի նոր դատաքննությունը:

Դատավոր Արմեն Խաչատրյանը քիչ առաջ հրապարակեց քրեական գործը կարճելու  եւ քրեական հետապնդումը Սուրեն Սուրենյանցի նկատմամբ դադարեցնելու մասին:

Հիմքում դրվեց այն, որ տուժող Գրիգոր Ղասաբյանի հետ Ս. Սուրենյանցը հաշտվել էր եւ վճարել  դատաքննության փուլում վերադարձրել էր «խարդախությամբ, հափշտակելու դիտավորությամբ» Գրիգոր Ղասաբյանի 508.000 ՀՀ դրամը:

Ի դեպ, Սուրենյանցը դատարանում հայտնեց, որ ինքը հափշտակելու դիտավորություն չի ունեցել, այլ պարտքով գումար է վերցրել Գ. Ղասաբյանից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031