Այս պահին կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ցույցն է: Կոնդի բնակիչները Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ թեեւ այլեւս կառավարությունից ոչ մի լավ բան չեն ակնկալում, բայց այնքան են ակցիաներ անելու, մինչեւ իրենց խնդիրը լուծվի:
Բողոքի ցույցի մասնակիցների պատմելով՝ արդեն 5-րդ տարին է, ինչ Դաուն Թաուն ընկերության հետ պայմանագիր են կնքել, որ իրենց իրացրած բնակարանների տեղում նոր բնակարաններ կտրամադրեն, սակայն պայմանագրի ժամկետը վաղուց լրացել է, ու 200-ից ավելի ընտանիք այսօր իրենց տներից զրկված՝ ստիպված քաղաքի տարբեր հատվածներում բնակարաններ են վարձակալում:
Կոնդի բնակիչների պատմելով՝ »Ամիսը 60 հազար դրամ վարձը Դաուն Թաունն ա տալիս, բայց մենք ինչքան ապրենք դրսերում, ինչքան կարանք վարձով ապրենք, մեռանք տուն փոխելով, դարձրել են մեզ փախստական-բոմժ: Լավ, ի՞նչ անենք, թողենք ո՞ւր գնանք, լքե՞նք երկիրը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ