Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ քարտուղար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու կոնկրետ հարց չկա: Լինելու է գործադիր մարմնի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվելու են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր»,- ասաց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ քննարկումներ են լինելու նաև Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված:
Մամուլում լուր է տարածվել, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու հարցը: