Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի ճաշակները չեն համընկնում

Մարտ 28,2013 11:41

Այսօր մամուլի ասուլիսում լրագրողների խնդրանքով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ այն պաշտոնների ցուցակին, որը նախագահ Սարգսյանի հետ բանակցություններում առաջարկել էր «Ժառանգություն» կուսակցությանառաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ նա պահանջել էր ընդդիմությանը տրամադրել վերահսկողական պաշտոններ` գլխավոր դատախազի, վերահսկիչ պալատի նախագահի, մի քանի մարզպետների եւ գյուղապետերի: Պարոն Արզումանյանն ասաց, որ իր կարծիքով բանակցություներում նշաձողի սահմանումն այդքան էլ ընդունելի չէ: Բայց. «Ճաշակի հարց է»: Ալեքսանդար Արզումանյանը տարրակուսանք ունի նաեւ այն առումով, թե ինչպե՞ս են ընտրվել այդ պաշտոնները, մանավանդ, որ կան պաշտոններ, որոնք նշանակովի չեն, որոնք ուղղակի նախագահը չի նշանակում, մի քանիսի պաշտոնավարման ժամկետներն էլ շուտով լրանում են:

Այնուհանդերձ, պարոն Արզումանյանը երկուստեք բանակցելու տրամադրածություն է տեսնում եւ դա դրական է բնութագրում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031