Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության աջակցությամբ տեղի ունեցավ «Դարձյալ կանայք» ներկայացման պրեմիերան (ըստ Ա. Պ. Չեխովի ՙՀոբելյանը՚ պիեսի)։ Այն նվիրված է կանանց մեկամսյակին։ Ներկայացումը բեմադրվել է Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի երիտասարդական թատերախմբի նախաձեռնությամբ։
Պրեմիերային հրավիրված էին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները, ովքեր իրենց երախտագիտությունը հայտնեցին երիտասարդ դերասաններին՝ հաճելի հույզեր պարգևելու, թատրոնի մեծամեծ խորհուրդը վայելելու հնարավորության համար։
Ներկայացման բեմադրիչ Մարգարիտա Մնացականյանի խոսքով՝ «Դարձյալ կանայք» ներկայացումը մարդկային դիսոնանսի, կին-տղամարդ հարաբերությունների մասին է։ Ըստ նրա՝ բեմադրության մեջ ներգրավված երիտասարդ դերասանները շատ տաղանդավոր են, շատ ճիշտ են ընկալել կերպարները, և նրանցից յուրաքանչյուրը կարող է զարդարել մեր լավագույն թատրոնների բեմերը։
«Դարձյալ կանայք» ներկայացման ռեժիսորն է Վարդգես Բարսեղյանը, պրոդյուսերը՝ Սերգեյ Սանոյանը, բեմանկարիչը՝ Արաքսյա Սեխպոսյանը։
Կարդացեք նաև
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն