«Ես հայտարարության վերջնական տեքստին ծանոթ չեմ, բայց այն նախնականը, որ կարդացել եմ, ընդամենը դեկլարատիվ հայտարարության բնույթ ուներ եւ այդ տեսքով մեզ համար անընդունելի»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով խորհրդարանում ներքաղաքական թնջուկը լուծելուն ուղղված արտահերթ նիստ գումարելու վերջին նախաձեռնությանն՝ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Պարոն Արզումանյանի տեղեկություններով, բոլոր խմբակցությունները մերժել են ՀՀԿ-ի ներկայացրած հայտարարության տեքստը`բացի ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից, հետեւաբար, արտահերթ նիստն այս պահին այլեւս օրակարգային չէ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ