Հնդկաստանում ավարտվեց շախմատի AICF-KIIT կանանց գավաթային մրցաշարը:
Գլխավոր մրցանակը 8,0 միավորով նվաճեց ռուսաստանցի Օլգա Գիրյան: Իր հաշվարկում կես միավոր պակաս գրանցեց եւ երկրորդ մրցանակին տիրացավ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը: Հայաստանի շախմատիստուհիների առաջատար Էլինա Դանիելյանը եւս երկու մասնակիցների հետ միասին 6,0 միավորով բաժանեց 3-5-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ