Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ»` Խոսրով Հարությունյան եւ Կարապետ Ռուբինյան

Մարտ 28,2013 10:31

Մարտի 29-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ  դիտեք  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն»  կուսակցության  նախագահ Խոսրով Հարությունյանի եւ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի «Դեմ առ դեմ»   բանավեճը: Քննարկման թեման` կկայանա՞ արդյոք Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի երկխոսությունը մինչեւ ապրիլի 9-ը:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:

Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ

https://www.livestream.com/aravot?fb_version=2.0

Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. andranik says:

    Րաֆֆի Հովհաննիսյանը մի կողմից խոսում է գողացված ընտրությունների մասին, մյուս կողմից ասում է` պատրաստ եմ հնարավորություն տալ որ այդ ընտրությունները գողացողը` Սերժ Սարգսյանը պաշտոնավարի: Սա ինչ է, քաղաքական ճկունություն, թե պարզ դեմագոգիա:

  2. Կարեն says:

    Պարոն Հարությունյան, Դուք եւս կարծում եք, որ ՀՀ Աժ-ում օլիգարխներ չկան: Ձեր գնահատմամբ` Սամվել Ալեքսանյանը կամ Գագիկ Ծառուկյանը օլիգարխներ չեն?: Շնորհակալություն:

  3. Vilen says:

    Ինչպես եք գնահատում Դաշնակցության եւ ՀԱկ-ի պահվածքը Ժառանգության նկատմամբ:

  4. Vilen says:

    Պարոն Ռուբինյան, Դուք անկեղծորեն չեք տեսնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ձեռնտու խաղ է տանում:Կարծում եք, որ նա դա անում է չգիտակցելով?:

  5. Nune says:

    Անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ով կլինի ընդդիմության լիդերը, ով իշխանության, ակնհայտ է մի բան, այս իրավիճակը երկար չի կարող ձգվել, պայթելու է, մարդիկ չեն կարող բոլորը հաշտվել աղքատության հետ, կլինեն նրանց մեջ ըմբոստացողներ` ընդհուպ արյան գնով:Խոսրով Հարությունիանին-ՀՀԿ-ն իրոք չի հասկանում, որ այսպես շարունակելու դեպքում իրենք երկիրը տանուլ են տալիս, կրկնում եմ, խնդիրն այստեղ անձերը չեն- Րաֆֆին կամ Սերժը, կամ Լեւոնը: Մինչդեւ երբ է Սերժ Սարգսյանը ջայլամային քաղաքականություն վարելու եւ ասելու, որ արտագաղթը աղետալի չէ, աղքատությունը հաղահարում ենք, երկրում էլ ամենաթողություն չկա:

Պատասխանել