«Sportbox»-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրվող գրանդ ակումբների ցուցակը համալրել է նաեւ «Լիվերպուլը»:
Անգլիայի 18-ակի չեմպիոնը նրան ձեռք բերել ցանկանում է արդեն այս ամռան տրանսֆերային պատուհանում եւ այդ նպատակով բանակցություններ վարել սկսելու է, ամենայն հավանականությամբ, արդեն ապրիլ-մայիս ամիսներին: Ներկայումս հայ խավբեկի տրանսֆերը գնահատվում է $ 25-30 միլիոն: Աղբյուի փոխանցմամբ 24- ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ