Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու ԲՀԿ-ականները չբարեւեցին Գագիկ Բեգլարյանին

Մարտ 27,2013 23:42

Թե ինչու դեղին համարանիշները կպչուն ժապավեններով փոխարինելու կառավարության նախաձեռնության դեմ բողոքող տաքսիստների հետ առանց զրուցելու  ԲՀԿ-ական պատգամավորներն այսօր հեռացան, ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց. «Քանի որ արդեն տեղի էր ունեցել նախարարի հանդիպումը կազմակերպիչների հետ, նպատակահարմար չգտանք նման ֆորմատով հանդիպման մասնակցել: Հետագայում այլ ֆորմատներով, եթե հարկ լինի, կհանդիպենք»:

Հիշեցնենք, որ բողոքող տաքսիստների հետ հանդիպման էր եկել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Եվ ԲՀԿ-ականների լուռ հեռանալու առիթով էլ, նախարարը իր զարմանքն էր հայտնել: «Ինչո՞ւ չմոտեցան, մի հատ բարեւեն» -հարցրել էր նախարարը եւ «գովել» նրանց էթիկան. «Տեսնում եք`ինչ էթիկայի շրջանակներում են գործում»:

Ի պատասխան «գովասանքի»՝ պարոն Բաբայանը պատասխանեց. «Չցանկացանք միջամտել այդ հանդիպմանը: Առերեսվելու կամ չառերսեվելու խնդիր չունենք, ուղղակի հակառակն ասեմ՝ էթիկայի կանոններից ելնելով, երբ նախարարը հարցազրույցներ էր տալիս, որոշեցինք չմիջամտել»:

Պարոն Բաբայանի կարծիքով, կառավարության նախաձեռնությունը էական փոփոխություններ է ոլորտում նախատեսել. «Այս հարցը դեռ շատ է քննարկվելու, եւ այս հարցի շուրջ շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումներ պետք է անել»:

Մեր հարցին, ինչու կառավարությունը ավելի վաղ պարտադրեց դեղին համարանիշները ու վերջին փոփոխություններով այսքան խնդիրներ առաջացրեց, պարոն Բաբայանն ասաց. «Չեմ կարող ասել: Բավարարվենք այսքանով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031