Նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում քիչ առաջ 47-րդ քայլում առավելության հասավ նախորդ տուրում Լեւոն Արոնյանին «նեղացրած» իսրայելցի Բորիս Գելֆանդի նկատմամբ ու պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը: Նա շարունակում է կես միավորի առավելություն պահպանել 6,5 միավոր վաստակած Լեւոն Արոնյանի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ