Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի նախորդ տուրում կրած պարտությունն այսօր փոխհատուցեց լեգենդար Վասիլի Իվանչուկի նկատմամբ տարած գեղեցիկ հաղթանակով: Ուկրաինայի առաջատար գրոսմայստերն արդեն 30-րդ քայլում կանգնեցրեց ժամանակը:
Իր հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկի հետ խաղում կարեւոր հաղթանակ տարավ նաեւ սեւերով հանդես եկող Վլադիմիր Կրամնիկը, իսկ Թեյմուր Ռաջաբով-Պյոտր Սվիդլեր պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Այս պահին միանձնյա առաջատար Մագնուս Կարլսենի եւ Բորիս Գելֆանդի միջեւ պայքարը դեռ չի ավարտվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ