Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լոռեցի ուսանողները բացահայտեցին լավ տրամադրություն ունենալու գաղտնիքները

Մարտ 27,2013 20:17

«Ինքնակառավարում, մշտական լավ տրամադրության գաղտնիքները» թեմայով սեմինար-դասընթացը նրանց հավաքել էր մեկ հարկի տակ:

 

20-ամյա Էմմա Միրզոյանը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող է: Նա ասում է, որ այսօրվա փոփոխվող աշխարհում հույզերը, ինքն իրեն կառավարելու ունակությունն ուղղակի անհրաժեշտություն է:  Ինքնավստահությունն ավելացնելու եւ մշտապես լավ տրամադրություն ունենալու ակնկալիքով նա  այսօր մասնակցում էր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում կազմակերպված «Ինքնակառավարում, մշտական լավ տրամադրության գաղտնիքները» թեմայով սեմինար-դասընթացին: «Թեման շատ արդիական է,  քանի որ այն միշտ կարող ենք օգտագործել: Հատկապես տարբեր իրավիճակներում, տարբեր իրադրություններում հույզերը կառավարելը շատ կարեւոր է»,-Aravot.am-ի հետ զրույցում իր կարծիքն է արտահայտում ապագա մանկավարժը:

Դաընթացը իրականացվում էր Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսությունը և գործնական քայլերը հանուն փոփոխության»  ծրագրի շրջանակներում:

Վանաձորում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Քաղաքացիական երկխոսությունը եւ գործնական քայլերը հանուն փոփոխությունների» ծրագրի օգնական Լիլիթ Սինդոյանն էլ մեզ հետ զրույցում նկատում է, որ սեմինար-դասընթացը կնպաստի նոր գիտելիքների ձեռքբերմանը. «Սեմինար-դասընթացը կնպաստի ուսանողների աշխարհայացքի փոփոխմանը, նրանք նոր գիտելիքներ, հմտություններ ձեռք կբերեն»:

Դասընթավար, Կրթության ազգային ինստիտուտի մանկավարժական կադրերի վերապատրաստման եւ ատեստավորման բաժնի մասնագետ, «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանն էլ, կարեւորելով նման սեմինարների  անցկացման անհրաժեշտությունը, նշում է, որ այն  օգնում է մարդկանց` կյանքին այլ անկյունից նայելու համար: hogebanneri seminar«Նման դասընթացների անցկացումը շատ կարեւոր է: Որքան երիտասարդ քաղաքացիները լինեն ինքնավստահ, կայացած, ունենան լավ տրամադրություն, լինեն հոգեպես առողջ, այնքան ՀՀ-ն ինքը կլինի ամբողջության մեջ առողջ եւ կայացած»,-ասում է նա` հավելելով, որ նման հանդիպումները սովորեցնում են մարդկանց կենտրոնանալ կյանքի դրական կողմերի վրա`  ավելացնելով դրանք:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031