Դանիել Իոաննիսյանը՝ մայրաքաղաքի խնդիրների եւ «ատկատների» մասին
«Միգուցե Տարոն Մարգարյանի օրոք Երեւանում ավելացել են, չգիտեմ՝ ծաղիկները: Այդ ծաղիկները ոչ թե Տարոն Մարգարյանն է տնկում, այլ դրանք տնկվում են մեր՝ հարկատուներիս գումարներից: Երկրորդը՝ այդ ծաղիկների, նստարանների, ասֆալտապատման աշխատանքների, բոլոր այդ ծառայությունների ժամանակ տեղի են ունենում ատկատներ»,- այսօր Ազատության հրապարակում քաղաքացիական խորհրդի քննարկմանը հայտարարեց ակտիվիստ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Դանիել Իոանիսյանը, որն ընդգրկված է նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» ցուցակում:
Նրա դիտարկմամբ՝ «157 հազար դրամ նստարանը չի կարող արժենալ: Դալանը ներկելու համար դուրս են գրվում ահռելի գումարներ, եւ ակնհայտ է, որ այդ գումարը չի գնում նկարողներին, այլ մտնում է համապատասխան մարդկանց գրպաններ: Երեւանի քաղաքապետարանի ֆունկցիայի մեջ են մտնում նաեւ քաղաքաշինության հարցեր: Բոլորս տեսնում ենք, թե ինչպես են կառուցվել փողոցներ, ինչպես է ասֆալտ փռվում: Եվրոպական երկրներում ասֆալտ փռվում է 50 տարվա երաշխիքով: Երեւանում ասֆալտը որ փռում են, 3 տարի հետո սկսում են փոսեր փակել: Այդ փոսերի համար էլի գումարներ են հատկացվում, էլի ատկատներ վերցվում: Սա խայտառակ մի պրոցես է, որը բյուջեի վրա ահռելի գումարներ է նստում: Երեւանը այդքան գումարներով կարող էր լինել շատ լավ փողոցներով քաղաք: Գումարներ ավելացնելու կարիք չկա՝ լավ փողոցեր ունենալու համար, պետք է ունենալ լավ իշխանություն: Այն, որ երթուղայիններում կռացած ենք երթեւեկում, կրկին Տարոն Մարգարյանի եւ իրեն նախորդող քաղաքապետերի մեղքն է: Անգամ ձրի տրվող ավտոբուսները այնպիսի երթուղիներ են գցում, որ ոչ ոք այդ երթուղիներով չի երթեւեկում»:
Կարդացեք նաև
Նա նաեւ խոսեց մետրոյի խնդիրների մասին. «Մետրոն պիտի լիներ զարգացած ցանց: Սկզբում գինը բարձրացվեց, 50 դրամից դարձավ 100 դրամ: Սուտ է, որ մետրոյի նոր կայաններ են ուզում կառուցել, մետրոն իրենց գումար չի բերում: Իրենց գումար բերում են իրենց երթուղայինները: Ամբողջ ազգին կռացած՝ երթուղայիններով են տանում-բերում: Արդարացումները, որ գումարները քիչ են, սուտ է: Այս երկիրը աղքատ երկիր չէ, այս երկրում շատ գումար կա: Բայց գումարները ատկատներին են ծախսվում»:
Նա նաեւ հիշեցրեց, որ Երեւանը անցյալ տարի հռչակված էր գրքի մայրաքաղաք. «Պետք է 2012-ին Երեւանում գրքերի ծաղկունք ապրեր: Երեւանում կար մի տոնավաճառ եւ մի քանի գրքերի խանութներ: Տոնավաճառը մի քանի շաբաթ առաջ փակեցին: Այսօր առավոտյան խոսում էի արդեն նախկին տոնավաճառի գիրք վաճառողների հետ: Ասում են՝ ավելի քան 250 հազար անուն գիրք կար՝ ավելի շատ, քան ԵՊՀ-ի գրադարանում: Մարդիկ այնտեղ գրքերը վարձով էին տալիս՝ փոքր գումարներով: Այդ ամեն ինչը փակեցին: Քաղաքապետարանն առաջարկում է իրենց փոխարենը Մաշտոց- Պարոնյան խաչմերուկի գետնանցումը, որը շատ հեռու է եւ այնտեղ մարդիկ գիրք չեն առնելու: Իրենք ամեն ինչ անում են, որ ազգը գիրք չկարդա»:
Նա վստահեցրեց, որ մայիսի 5-ին ընդդիմությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, չի կարողանալու այս տվյալներով հաղթահարել անգամ 8 տոկոսանոց շեմը: Իսկ Երեւանը դառնալու է սիրուն քաղաք, որտեղ ատկատներ չեն լինելու, մարդիկ կռացած չեն երթեւեկելու, մեքենաները շաբաթը մեկ շարժական մասերը չեն փոխելու, ինչ է փողոցները վատն են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Քննադատությունը վատ բան չի, բայց դչ դեմագոգիայի աստիճանի: Իսկ եվրոպական ՝՝50տարեկան՛՛ ասֆալտներով զարմացնելը կամ անգրագիտություն է կամ էլ ՝՝գիտունիկ՛՛ երևալու ձև … ես ապրում եմ եվրոպայում և ամենուրեք վերանորոգվող ու կարկատվող փողոցներ կարող ես տեսնել որոնք մի քանի տարվա ասֆալտներ են ընդամենը: Իսկ ատկատների հարցով …….. Հայաստանում շատ պանիր հաց պիտի ուտեն սրանց հասնելու համար: Իսկ որ Երևանը շատ է փոխվել ոչ միայն արտաքինով, այլ նաև կարմիր լույսի տակ հետիոտների կանգնելով(նախկինում ոչ ոք չեր հավատում , որ դա հնարավոր է), թաղապետարանից առանց ՝՝մաղարիչի՛՛ տեղեկանք վերցնելով (նախկինում դա անհնար էր), բոլոր պետական հիմնարկներում և բանկերում բարձր մակարդակի սպասարկումով (համենայն դեպս, որտեղ որ ես շփվել եմ դա էդպես էր), ոստիկանության համեմատական անկաշառ լինելով (այս բնագավառը դեռ 100 %- անոց չի, դժբախտաբար) և էլի շատ-շատ ուրիշ հարցերում: Պետք է լինել օբեկտիվ:
Համաձայն եմ Ձեր հետ պարոն Ավետյան, ի դեպ ասեմ նույնատիպ նստարան մենք մեր հարևաններով գնել ենք մեր շենքի համար և սակարկությունից հետո 165 000 ՀՀ դրամ տվել.. Ընդ որում, դա դեռ ասյպես ասած գնել ենք հենց դարբնոցից . առանց հարկային փաստաթղթերի… այսիքն եթե գումարենք 20 տոկոս ԱԱՀ, ապա գինը կանցներ երկու հարյուր հազար դրամից. Դանիելին խորհուրդ կտայի ասելցւ առաջ մի հատ գնալ Երևան- Սևան մայրուղու Պտղնու հատվածում գտնվող դարբնոցները և գին ճշտել..նոր բոցաշունշ ելույթ ունենալ..
Հարգելի Հռիփսիմե Ջեբեջյան ես իմ դժգոհությունն եմ հայտնում Ձեզ:
Ինչու՞ պիտի ամեն պատահական մարդու տափակ մտքերը տպվեն մամուլում:
Ես անկեղծորեն դժգոհ եմ այդպիսի մոտեցումից: Ես էլ եմ պատահական մարդ, ամենաշատը,
որ ինձ տրվում է դա այսպիսի միջամտությունն է: Մտածեք խնդրում եմ, ո՞ր մտքի, ո՞ր
արժանիքի համար եք գրել այս հոդվածը:
ՈՒնեինք Անդրեաս ( ազգանունը անկեղծորեն չեմ հիշուն )
նախագահի թեկնածու, որը դատարկամիտ, անպատասխանատու, ,,,, մեկն էր:
Արդյոք դուք վիրավորված չե՞ք, որ մեր երկրում մեկը կարող է գրանցվել նախագահի թեկանծու
ու գնա սոված մնա, դեռ վրան էլ թողեն տեղադրի մայրաքաղաքի գեղեցիկ մասում:
Ես փորձում եմ կարճ գրել: Հենց այնպես նյութ մի տպեք խնդրում եմ, դա նյարդեր են փչացնում,
ժամանակ եք խլում, միջավայրն է ավելի ռաբիզ դառնում ու էլի լիքը վնասներ ենք ստանում:
Հիմա այս ջահելը, որ արդեն արժեք իրենից չի ներկայացնում սկսում է փչացնել այլ
երիտասարդների Ձեր օգնությամբ: Հուսամ հասկանալի է, որ ես Ձեր հետ քաղաքական
բանավեճի մեջ չեմ մտնում: Կներեք ինձ, բայց կուզեյի, որ մտորեք մի քիչ: