Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան է մտել ագահ մարդը եւ ասում է՝ ինչին ձեռք տամ՝ ոսկի դառնա»

Մարտ 27,2013 19:24

Ազատության հրապարակում զգուշացնում են, որ Հայաստան է մտել ագահ մարդ, որն ուզում է ինչին ձեռք տա՝ ոսկի դառնա:

 

Այսօր Ազատության հրապարակում հերթական քաղաքացիական խորհրդի քննարկմանը «Բնատաճար» հասարակական նախաձեռնության ղեկավար, ակտիվիստ Ապրես Զոհրաբյանն ասաց, որ «Հայաստան է մտել ագահ մարդը եւ հեքիաթի նման ասում է՝ ինչին ձեռք տամ՝ թող ոսկի դառնա»:

Հավաքվածները գոռացին՝ Սաշիկն է: Ապրես Զոհրաբյանի խոսքերով՝ կարեւոր չի ով  է՝ Սաշիկը, Փաշիկը, Միշիկը:

Ըստ Ապրես Զոհրաբյանի, «Հայաստանը կազմում էր Սովետական տարածքի 0.01 տոկոսը, բայց այդ տարածքում աճում էր ամբողջ Սովետի բուսատեսակների 30 տոկոսը: Հիմա էկոգաղութացում է: Հանքերը թալանում են մի այլ կարգի»:

Հարցին՝ ձեր պատկերացմամբ՝ ինչպիսի՞ն պետք է լինի բնապահպանության նախարարը, նա պատասխանեց. «Ես ուզում եմ, որ բնապահպանության նախարարությունը չլինի գերեզմանոց, դա իմ բնութագրումը չէ: Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակը երբ դուրս եկավ աշխատանքից, նա ասաց, որ այդ նախարարությունը գերեզմանոց է»: Խոսքը Արծրուն Պեպանյանի մասին է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031