Ազատության հրապարակում պատասխանում են Էդուարդ Շարմազանովին եւ հատուկ նրա համար թարգմանում որոշ բառեր:
«Եթե դուք խոսում եք սոված լինելուց, ավելի լավ է մարդ ուտելիքի սոված լինի, քան արյան կամ իշխանության»,- այսօր Ազատության հրապարակում ՀԺԿ երիտթեւի նախագահ Նարեկ Վարազդատյանն այսպիսի տեսակետ հայտնեց՝ խոսելով Սերժ Սարգսյանի նամակի մասին՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին:
Նա ասաց, որ իր համար նախագահ են եղել Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանները, հիմա էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը. «Ռոբերտ եւ Սերժ Սարգսյան անունով նախագահներ ես չեմ ճանաչում»:
Կարդացեք նաև
Նարեկ Վարազդատյանի խոսքերով՝ «Օճառապաշտներ, իմիջիայլոց, սա սապոնվող բառի թարգմանությունն է՝ հատուկ Էդուարդ Շարմազանովի համար: Ժամանակն է, որ մի շարք օճառապաշտներ հասկանան, որ դուք ժողովուրդ, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իշխանություն եք, նրանք՝ ընդդիմություն»:
Նա հիշեցրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերը՝ խորհրդարանում արված. «Մեր ընտրողները տանը նստած աշխատում են». «Ըստ Մուկուչյանի թվերի՝ 800 հազար ընտրող ուներ Սերժ Սարգսյանը: Ի՞նչ է նշանակում, որ 800 հազարից ավելի մարդ տանը նստած աշխատում է: Ինչպես տատիկս էր ասում՝ Բաղրամյան 26-ին ոչ Սաշիկն է փայատեր, ոչ էլ այն Սերժի հոր դուքանն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ