Հայաստան-Չեխիա ֆուտբոլային խաղին ավելի շատ տոմս են վաճառել, քան նստարան է եղել
Այսօր Ազատության հրապարակում ՀԺԿ երիտթեւի նախագահ Նարեկ Վարազդատյանը հայտարարեց, որ «ապրիլի 9-ին կոնկրետ ես ոչինչ չունեմ մտածելու, այդ հարցին թող պատասխանի Սերժ Սարգսյանը: Ես ապրիլի 9-ին լինելու եմ այնտեղ, որտեղ լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանը»:
Նա ավագանու ընտրությունների հետ կապված տեղեկացրեց, որ ահազանգեր ունեն. «Մի շարք մարզպետներ պարտադրել են իրենց ուսուցիչներին, որ բերեն Երեւան քաղաքում գրանցված իրենց բարեկամներից 15-20 հոգու անուն»: Նա զգուշացրեց, որ եթե այդպես շարունակեն՝ կհրապարակեն անուններ:
Կարդացեք նաև
Նարեկն անդրադարձավ նաեւ երեկվա ֆուտբոլաին խաղին, բայց ոչ հաշվին: Ըստ նրա, սպորտ է, բնական է, եթե կա հաղթանակ, պետք է լինի նաեւ պարտություն:
Նա խոսեց ֆուտբոլային խաղի այլ խնդրի մասին. «Ի՞նչ է նշանակում, երբ մարդիկ գնել էին տոմսեր, որ խաղ նայեն, նրանց ոստիկաններն ասում են՝ տոմս ունեք, շատ լավ է, բայց արդեն նստատեղ չկա: Ի՞նչ է նշանակում` նստատեղ չկա: Լոտո՞ են խաղում ժողովրդի հետ: Հասկացանք՝ ֆուտբոլով լոտո եք խաղում, շախմատով ղումար եք խաղում, որ ի՞նչ անեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ