Լրահոս
Օրվա լրահոսը

Հագուստը՝ ալերգիայի և մաշկային այլ խնդիրների պատճառ. Ինչպե՞ս կողմնորոշվել հագուստ գնելիս

Մարտ 27,2013 18:11

19-ամյա Մարինեն իր կրած վերնաշապիկի պատճառով մաշկային խնդիրներ է ունեցել: Սկզբում ինքնազգացողությունն է վատացել, ապա մաշկը ցանավորվել է: «Տատիկս նվիրել էր վերնաշապիկ, որը շատ գեղեցիկ էր և ինձ շատ էր սազում: Սկզբում նկատում էի, որ մաշկս կարմրում էր, սարսափելի քոր գալիս, այնպիսի տեսք էր ստանում, ասես ինչ-որ մեկը եղունգներով քերծած լիներ, բայց ես շարունակում էի կրել այդ հագուստը՝ հանուն տեսքի զոհելով ինքնազգացողությունս»,-ասում է 19-ամյա Մարինեն: Հավելում է ՝ մի քանի ժամ անց այլևս չի դիմանում ցավին, հանում է հագուստը, լոգանք ընդունում, բժիշկի խորհրդով դիմում քսուքների օգնությանը: Ալերգիան հետզհետե նահանջում է:
Մաշկը չվնասելու և առողջությունը պահպանեու համար մարդիկ կարող են կրել էկոլոգիապես մաքուր հագուստներ, քանի որ դրանք պատրաստվում են բնական մանրաթելից ՝բուրդ, վուշ, բամբակ, մետաքս, բամբուկ, եգիպտացորենի օսլա և այլն ` առանց քիմիական հավելումների և քիմիական մշակման ենթարկվելու: Էկոլոգ Արսեն Սիմոնյանն ասում է. «Այս հագուստները վնասակար չեն ինչպես այն կրողի, այնպես էլ շրջակա միջավայրի համար: Մարդը կարող է իրեն ապահով զգալ անհարմար դրությունում չհայտնվելու հարցում»: Էկոլոգի խոսքով՝ դրանք, սակայն, մի փոքր թանկ արժեն և ոչ բոլորի գրպանին են համապատասխան: «էկոլոգիապես բնական ձևաչափով կարված հագուստները 3 անգամ ավելի թանկ են, քան սովորական հագուստները, սակայն մարդիկ իրենց առողջության համար պետք է թույլ տան այդպիսի «շռայլություն», մանավանդ ՝ ներքնազգսեստների և մանկական հագուստների դեպքում: «Պետք է շատ զգույշ լինել, որովհետև, օրինակ, մանկական հագուստներ, որը կարված է սինթետիկ նյութից, հիմնականում մանրաթելերից են պատրաստված: Երեխան կարող է պարբերաբար կրել և նոր միայն ալերգիան քրոնիկ բնույթ կունենա, այսինքն միայն որոշ ժամանակ անց ծնողը կիմանա փոքրիկի ալերգիայի մասին»,-հավելում է էկոլոգը:
Շատ մարդիկ հագուստ գնելիս առաջնորդվում են նորաձևությամբ, գունային լուծումներով և այլն՝ չմտածելով վնասակար հետևանքների մասին: Մինչդեռ թե տեղական, և թե ներմուծվող հագուսների մեծ մասը պատրաստված են քիմիական նյութերից և օրանիզմի կողմից չընկալվելու դեպքում կարող են ալերգիայի և մաշկային այլ խնդիրների պատճառ դառնալ: «Ալերգիայի դեպքում մաշկը եղնջացանցանման տեսք է կրում, կարմրում է, ուղեկցվում քորով : Հնարավոր է նաև ինքնազգացողության վատացում, գլխացավ, սրտխառնոց, շնչառության վատացում, դեմքի այտուց»,-ասում է մաշկաբան Բեզիրգանյան Վահանը: Նրա խոսքով՝ մարդիկ ուշադրություն են դարձնում հագուստի արտաքին տեսքին, մինչդեռ առաջնահերթ պետք է կարևորեն որակը, քանի որ քիմիական մի շարք բաղադրիչներ, որոնցից բաղկացած է, օրինակ, գունաներկը, կարող է ալերգիայի հարուցիչը լինել: Մաշկաբանը հիվանդներին տարբերակում է երկու հիմնական խմբերի՝ առաջին ալերգիկ խնդիրներ առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում երբևէ մաշկային խնդիրներ չեն ունեցել և արդեն եղած մաշկային խնդիրների սրացում ՝ լրացուցիչ ներգործության արդյունքում: Երկու խմբերի դեպքում էլ անհրաժեշտ է համապատասխան բուժում: Ըստ մաշկաբանի՝ բուժման տևողությունը կախված է քիմիական նյութերի՝ օրգանիզմ թափանցելու և օրգանիզմից դուրս գալու արագությունից. «Կարող է տևել մեկ օրից մինչև երկու շաբաթ և ավելի: Եթե հիվանդը նշում է, որ ալերգիան առաջացել է տվյալ հագուստից, ապա մենք արգելում ենք դա կրկին գործածել»: Բեզիրգանյան Վահանի խոսքով՝ բուժման մեթոդները պայմանավորված են ալերգիայի աստիճանով. «Կախված է, թե ինչ աստիճանի ալերգիկ խնդիր է, մենք նշանակում ենք համապատասխան բուժում: Հնարավոր է տեղայնացված ալերգետիկ խնդիրներ, կոնտակտային դերմանտիներ նաև ընհանուր տարածված ալերգիկ ռեակցիաներ: Բուժումը կարող է լինել քսուքների, դեղորայքի կամ ներարկումների տեսքով: Հազվադեպ, բայց եղել է, որ տվյալ հիվանդներին հոսպիտալացրել են»,-ասում է նա:
Եթե Էկոլագիապես բնական հագուստ ձեռք բերելը մատչելի չէ բոլորին, ապա մարդիկ կարող են բավարարվել պարզապես բնական հումքի հագուստներով:
Մաշկաբանը խորհուրդ է տալիս հագուստ գնելիս առաջնորդվել հետևյալ սկզբունքով . «Աշխատեք գնել հագուստներ այնպիսի վայրերից, այնպիսի բրենդներից, որոնք ձեզ արդեն ծանոթ են: Պարտադիր չէ, որ հագուստ թանկ լինի, որպեսզի լինի որակյալ, հնարավոր է մատչելի գներով ձեռք բերել բնական հումքով հագուստներ: Կարևորեք որակը, աշխատեք չգնել սուր հոտով հագուստներ, իսկ հագուստը ձեռք բերելուց հետո լվանացեք, նոր կրեք»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031