Ուելսցի 3-ամյա Ռուբի Դիքենսոնը կարողանում է օգտվել դաջվածք անող մեքենայից և ինքնուրույն դաջվածք անել: Երեխայի ուսուցիչը վերջինիս հայրն է, ով արդեն երկար տարիներ աշխատում է այդ ոլորտում: Նա, տեսնելով դստեր սերը, դեպի իր աշխատանքը, որոշել է նրան առավել մոտիկից ծանոթացնել դաջվածք անելու արվեստին: Հայրը անգամ ԱՄՆ-ից հատուկ մեքենա է պատվիրել աղջկա համար:
Լիվերպուլի 26-ամյա բնակչուհի Քեյթլին Ուոլեսը տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ` աղջիկը ուշաթափվում է կտրուկ ձայներից: Ուշաթափության պատճառներ կարող են դառնալ տարաբնույթ երևույթներ, սակայն ամենավտանգավոր ձայները Քեյթի համար համարվում են շան հաչոցը, դռան թակոցը և հանկարծահաս վախը: Բժիշկները աղջկա մոտ ախտորոշել են կատալեպսիա, որի պատճառով Քեյթը կարող է ուշաթափ լիել անգամ ծիծաղի ձայնից: