Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ ավագանու ընտրությունների եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

Մարտ 27,2013 17:36

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 27-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի եւ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ, պատասխանեց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:

Ուսանողների խնդրանքով նա անդրադարձավ Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության միավորման հնարավորությանը: Նրա գնահատմամբ՝ Հանրապետական կուսակցությունը մրցակցային պայքարի կողմնակից է եւ պայքարելու է հաղթանակի, Երեւանի բարեկեցության, նրա զարգացման հեռանկարի համար: Իսկ ընդդիմության միավորման հնարավորությունը, նրա կարծիքով, բավական մշուշոտ է, քանի որ ընդդիմությունը բազմաշերտ է, եւ նրանց միջեւ շարունակվում է պայքարը առաջինը լինելու համար:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նախագահական ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ հնարավոր երկխոսությանը՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ ինքը կողմնակից է քաղաքական խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելուն եւ ոչ թե անձնական վիրավորանքներով ու ծայրահեղ հայտարարություններով քաղաքական մթնոլորտը սրելուն: Այս հարցում նա բարձր գնահատեց Հանրապետության նախագահի՝ դիմացինին լսելու պատրաստակամությունն ու օբյեկտիվ, կառուցողական որոշումներ կայացնելու կարողությունը, որոնք նպատակաուղղված են համերաշխ հասարակության օգնությամբ եւ փոխըմբռնման պայմաններում գոյություն ունեցող խնդիրները օրինական ճանապարհով առավել արդյունավետ լուծելուն: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ իշխանությունը չպետք է առկա թերությունները կոծկելու մտայնությամբ առաջնորդվի, իսկ ընդդիմությունը՝ կատարվածը չտեսնելու եւ միայն թերությունները մատնանշելու ճանապարհն ընտրի:

Ուսանողների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ կադրային քաղաքականությանը, քաղաքացիական հասարակության զարգացման գործում սոցիալական ցանցերի դերին, երկրի անվտանգության խնդիրներին ու Հայաստանի բազմավեկտոր ու հավասարակշռված արտաքին քաղաքականությանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031