Մարտի 25-ին կայացած բարեգործական համերգի ողջ հասույթը տրամադրվելու էր 9-ամյա Նազելիի բուժման համար: Կազմակերպիչների` Արման Կարապետյանի և Արթուր Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև հովանավորների աջակցությամբ տոմսերից ստացված ողջ հասույթը փոխանցեցին փոքրիկ Նազելիին:
Մասնակիցների ոգեւորությունն իսկապես աննկարագրելի էր, բոլորի ձեռքերը լի էին բազմազան նվերներով, գույնզգույն փուչիկներով և բազմաթիվ խաղալիքներով:
Նազելին միակ երջանիկ փոքրիկը չէր, ով տեսնելով այդքան նվերներ ուրախացավ:
Կազմակերպիչները շրջելով Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքում, փորձեցին նվերների օգնությամբ մյուս փոքրիկներին ևս ուրախություն պարգևել: Կազմակերպիչներին ոգևորում և ուրախացնում էր այն փաստը, որ նրանց այցը մեծ ժպիտ և ուրախություն պարգևեց երեխաներին:
Քրիստի Գեւորգյան` (mynews.am)