Նա կոչ է անում, որ իր խոսքերը ոչ ոք չխեղաթյուրի
Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի անգամ ասել է, որ ինքը մեկնաբանում է միայն Սերժ Սարգսյանի եւ Վեհափառի խոսքերը: Բայց այսօր Ազատության հրապարակում նա մի փոքր անդրադարձավ նաեւ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի այսօրվա արձագանքին. «Խոսնակի հայտարարությունը հերթական խեղաթյուրումն է: Մեր մոտեցումը շատ հստակ է, երկրի փրկությանն ուղղված, ոչ երբեք վերջնագիր: Թող ոչ ոք իմ խոսքերը չխեղաթյուրի իր մանր շահերի համար: Մեր առաջարկն էլ ուժի մեջ է»:
Նա նաեւ կոչ արեց Հայկ Դեմոյանին դուրս գալ ՀՀԿ-ի ցուցակից, որովհետեւ, ըստ նրա, դա անթույլատրելի է եւ աններելի, քանի որ նա ցեղասպանության, մեր վշտի ինստիտուտի պատասխանատուն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ