«Առաքելություն» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին, ասաց, որ իրենք այս պահին փաստաթղթային խնդիր չունեն, իսկ ինչ վերաբերում է ընտրագրավին, ապա «այդ ուղղությամբ աշխատում ենք եւ կարելի է համարել, որ հարցը լուծելի է, զուտ տեխնիկական ձգձգում է եղել, իսկ ԿԸՀ-ի տրամադրած 48 ժամը բավարար է մեզ»:
Սուքիասյանը ասաց, որ իրենք ուրիշ խնդիր ունեն. «Կուսակցության ցուցակի անդամներին իշխանության մարդիկ ուսումնասիրում են, տարբեր տեղերում փորձում պարզաբանել, թե ով ինչու է մտել ցուցակ, հատկապես անկուսակցականներին են ստուգում, թե ինչ գործ ունեք, քաղաքականությունը ձեր գործն է, որ… եւ այլն»:
Սուքիասյանը նշեց, որ կուսակցության անդամների նկատմամբ, ճիշտ է, բռնություն չեն գործադրում, բայց վերահսկողության մթնոլորտ կա. «Դա եւս վկայում է այն մասին, որ մեր կուսակցությունը այս իշխանության համար նվեր չէ եւ վտանգ են տեսնում նրա մեջ ու իրենց հոգեհարազատ մեթոդներով փորձում ամեն ինչ վերահսկողության տակ պահել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ