Այսօր Շենգավիթ համայնքում տաքսու վարորդների բողոքի ակցիային կարճատեւ այցով միացել էին նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Վահե Էնֆիաջյանը: Ականատեսների պատմելով, նրանք առանց տաքսիստների հետ զրուցելու հեռացել են:
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ լսելով, որ նաեւ ԲՀԿ-ականներն էին եկել, ասաց. «Ապրեն իրենք, բա ինչո՞ւ չմոտեցան, չբարեւեցին»:
Պատասխանը, թե չեն ցանկացել նրա ու տաքսիստների զրույցը խանգարել, նախարարն ասաց. «Տեսնում եք`ինչ էթիկայի շրջանակներում են գործում»:
Անդրադառնալով առաջիկա ավագանու ընտրություններին, նախարարը վստահեցրեց`ՀՀԿ-ն հաղթելու է. «Համենյանդեպս, ես ՀՀԿ անդամ եմ ու ամեն ինչ անելու եմ, որ կուսակցությունը հաղթի: Իսկ ընտրությունը նենց բան է, միշտ ասել եմ`չկտրած ձմերուկ: Հաջորդ օրը նոր պարզ կլինի»:
Կարդացեք նաև
Հարցին, թե կայցելի՞ հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին, ասաց` չեմ լսում այդ հարցը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի