Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինական դաշտում գործող տաքսուն պետք է ճանաչել ապակու թղթից (Տեսանյութ)

Մարտ 27,2013 16:50

Սպառողների պաշտպան Արմեն Պողոսյանը կարծում է, որ օրինական դաշտում գործող տաքսին ոչ օրինական գործող տաքսուց պետք է տարբերվի արտաքին տեսքով:

«Հիմա այն, ինչ որ տարբերանիշ պետք է լինի, բարձրացնում է մեր` հաճախորդներիս, խնդիրը: Ես պետք է ման գամ, որոնեմ, այդ թղթիկը գտնեմ: Ստացվում է` ես եմ իրեն սպասարկում, ոչ թե ինքը ինձ»,- այսօր տաքսիստների բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Ա. Պողոսյանը:

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն էլ բացատրեց` տաքսու նշաններով է քաղաքացին տարբերելու. «Բնակիչը նայելու է շախմատի նշանը, հետո նոր կնայի թուղթը վրան կա՞, թե՞ ոչ»:

Պարոն Պողոսյանը նաեւ դժգոհեց, որ կառավարության նախաձեռնությամբ, վերացնում են վարորդների բուժզննման պարտադիր պահանջը ու պնդեց, որ տաքսու վարորդի բուժզննումը պարտադիր է, ինչին չհամաձայնեց նախարարը` բացատրելով, որ բուժզննումն անցնելու վերաբերյալ թղթերն այսօր ձեւական բնույթ են կրում, ու անարդար է 5000 դրամով մարդկանց վրա վաճառելը. «Այն ժամանակ, երբ կհասնենք նրան, որ հանրապետությունում մի ձեւի ու մի գույնի մեքենաներ կլինեն, այդ ժամանակ կլինեն մեծ ձեռնարկություններ, որտեղ այդ ամեն ինչը կլինի»:

Մանրամասները տեսանյութում

Հիշեցնենք, որ տաքսու վարորդներն այսօր դժգոհում էին դեղին համարանիշները կպչուն ժապավեններով փոխարինելու կառավարության նախաձեռնության դեմ:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031