Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր տաքսիստների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ ինքը երբեմն տաքսիով է աշխատանքի գնում, որ տաքսիստների հետ զրուցի:
Հարցին, թե թիկնապահների՞ն էլ է հետը տաքսիով վերցնում, պարոն Բեգլարյանն ասաց, որ թիկնապահ չունի. «Ես ունեմ օգնական»:
Բոլորով միասին տաքսի՞ եք նստում, հարցին պարոն Բեգլարյանն ասաց. «Մի հատ ցույց տվեք բոլորն ովքեր են: Էս պահին տեսնում եք մեկին, որը կոնկրետ ձեւակերպված է ու արդեն 10 տարուց ավելի աշխատում է իմ օգնական: Միշտ իրեն են տեսնում ու ներկայացնելուց ասում են` թիկնապահները: Համիկ Մկոյանը, փաստորեն, մի տեսքով 15 հոգու տեղ գրավում է, ապրեք»:
Լրագրողներից մեկը նախարարից հետաքրքրվեց` դեղին համարանիշների փոփոխության առումով կառավարությունը այն ժամանակ, երբ դեղին համարանիշների հարցը պարտադրեց, չէ՞ր հասկանում, որ այս խնդիրը հանեց, նախարարն ասաց. «Ուզում եք բարդ հարցեր տա՞լ»:
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ