Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանը` տաքսիստներին. «Արյուն ենք ուզում» (Տեսանյութ)

Մարտ 27,2013 16:22

Շենգավիթ համայնքում այսօր հավաքված դեղին համարանիշներով տաքսիստները բողոքի ակցիա անցկացրեցին դեղին համարանիշները կպչուն ժապավեններով փոխարինելու կառավարության նախաձեռնության դեմ:

Բողոքի ակցիային միացավ նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ տաքսիստների դժգոհություններով հետաքրքրվեց:

«Դեղին համարների համար վճարել ես 17.000 դրամ, եթե քեզ այսօր հնարավորություն ենք տալիս ամսական 15.000 դրամ չվճարել, քանի ամիս հետո է այս քո դեղին համարի վճարած գումարը մյուսով սահմանափակվում»,- հարցրեց նախարարը տաքսիստներին:

«4 տարի է ինձ բերել են հարկային դաշտ, նենց չէ, որ ուզում էի գալ, մեծ ծախսերով, դժվարություններով եմ մտել այդ դաշտ, հարկեր եմ վճարում: Բայց 4 տարի ինձ հետ հավասար ուրիշ վարորդներն են քշում, որոնք հարկեր չեն վճարում, ես հավասարություն եմ ուզում: Դեղին համարներով տարբերվում է, որ տաքսին է օրինական դաշտում: Մի փոքր հարկերի իջեցում էլ եմ ուզում, որովհետեւ էլի բարձրացրել են: Դեղին համարներին սովորել են, ուզում ենք թողնեք այդ համարները»,- նախարարին դիմեց տաքսիստ Վիկտորը:

«Վիկտոր, հավասարություն ես ուզում, կառավարությունն այս պահին քո խնդիրն է լուծել: Եթե վերացնում է դեղին համարները: Այն, որ 4 տարի եղել ես անհավասար դաշտում, ընդունում եմ, մենք արդարությունը պաշտպանում ենք,երբ որ վերացնում ենք դեղին համարները, բոլորը լինում են նույն դաշտում»,- պատասխանեց նախարարը:

«Եթե իրենք դեղին համարներով մեզ հավասարություն չեն կարողացել ստեղծել, ո՞նց են ստեղծելու սպիտակ համարներով»,- հարցրեց Վիկտորը:

Զրույցին միջամտեց նաեւ վարորդների պաշտպան Գեւորգ Դոստուրյանը. «Գործող օրենքով բոլոր հնարավորությունները տրված են կառավարությանը, որ գոնե 95 տոկոսով օրինականացնի դաշտը: Գնացեք օրինականացրեք, մենք կսպասենք, նոր եկեք, բերեք ձեր նախագիծը մենք էլ կաջակցենք»:

Պարոն Բեգլարյանն էլ բացատրեց. «Այն մեթոդներով, որ դաշտը հավասարեցվեր, այդ մեթոդները չաշխատեցին, մենք դրանք վերացնում ենք , նորն ենք բերում»:

Գ. Դոստուրյանն էլ հակադարձեց. «Չաշխատելու պատճառը կարող ենք ասել, նախարարության 4-5 տեսուչով չէիք կարող, տվեք այդ իրավունքները գային , տեսեք ոնց են 2 ամսում կարգավորում դաշտը»:

Նախարարն էլ հարցրեց. «Ձեր ուզածն այն է, որ մնացած վարորդները, որոնք 17.000 դրամ գումար չվճարելու պատճառով հարկային դաշտ չեն մտել, բոլորին տանենք, տուգանային հրապարակ, բոլորին տուգանենք: Արյուն ենք ուզում: Դրան հակառակը արեցինք, բոլորը մտան դաշտ»:

Գ. Դոստուրյանն էլ պնդեց, թե դեղին համարանիշներով դուք չկարողացաք դաշտը կանոնակարգել. «Դա գռդոնի է վերածվելու: Դուք անգամ դեղին համարանիշներով չեք կարողացել օրինականացնել»:

Պարոն Բեգլարյանը նաեւ հավելեց. «Գեւորգ, գիտենք ինչի համար ես այս թեման շարունակում: 5000 դրամ ամսական այս մարդկանցից փող աշխատելու համար բերել ես 30 հոգու կանգնեցրել այստեղ: Դու ի՞նչ կապ ունես: Տաքսու վարորդ ե՞ս, մի ընդհատիր ինձ…»:

Դոստուրյանն էլ հակառակվեց. «Եթե դուք ուզում եք քողարկել պետության անգործությունը…»:

«Անբարո բաներ մի խոսիր: Ես երբեք ոչ մի բան չեմ քողարկում…չեմ թույլ տալու ոչ մեկի այս մարդկանց հաշվին գումար աշխատի: Դրանցից մեկը դու ես»,- շարունակեց նախարարը: Հետո դիմելով լրագրողներին ասաց `«Մենք զրկել ենք էս մարդկանց բիզնեսը հօգուտ տաքսիստների»:

Պարոն Բեգլարյանը տաքսիստներին վերջում նաեւ խոստացավ` դաշտը օրինականացնելու են ու համատեղ սպասարկեն, հետո նրանց հարցրեց. «Ուզում եմ լսել` իմ բացատրածով լավ է, թե՞ վատ: Մի հատ լավ է, բարձր ասեք, արա տղա եք»:

Մանրամասները տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Էս հանրապետական նախարարը ամենայն հավանականությամբ հանրապետականի գերինտելեկտուալ թևից է: Այն արգումենտը, թե ինքը տաքսիստներից բողոք է ստացել, որ դեղին համարներով հարսանիքի չեն կարողանում գնալ, նույն մակարդակի է, ինչ երթուղիները, գծից փախչելով, աշխատում են որպես հանգուցյալին տեղափոխող մեքենա: Տաքսիները պիտի ծառայեն որպես տաքսի ու ուրիշ ոչինչ: Տաքսիները պիտի համակարգված լինեն, թե չէ կնմանվենք մյուս կարգի տրանսպորտի, երբ քաղաքում երթևեկում են տարբեր գույնի, տարբեր չափսի ավտոբուսներ:Աբսուրդի դարում ենք ապրում: Ողբանք մեր տրանսպորտի վիճակը, որ ՍԱ է մեր տրանսպորտի նախարարը:

  2. Խափելեն ու կխափին խափվել ենք ու կխափվինք says:

    Հարգելի տաքսու վարորդներ, ձեզ նորից ուզում են խափել;
    Հավաստի աղբյուրներից տեղեկացա վոր մոտ ժամանակներս հայաստան են պատրաստվում ներմուծել 15հազ. հատ մեքենա, հայաստանում պետական տաքսի ծառայություն ստախծելու նպատակով և այդ տաքսիների համարանիշները լինելու են բաց կապտագույն, դաե պատճառը որ շրջանառությունից ուզում են հանել դեղին համարանիշները

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031