Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը ուշացավ, կողմը նեղացավ եւ հեռացավ

Մարտ 27,2013 16:14

«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչներ` փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Տիգրան Հայրապետյանն այսօր 15 րոպե դատավոր Ալեքսեյ Սուքոյանին սպասելուց հետո հեռացան Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: «Ավելացված արժեքի հարկի վերաբերյալ հարկային հաշիվ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին» հայցով դատարան էր դիմել «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերությունը: «Օլիմպի» ներկայացուցիչները դատարան էին ուղարկել իրենց պատասխանը, չեն ընդունել 34 միլիոն դրամի պահանջը, ամբողջությամբ առարկել են դրա դեմ:

Տիգրան Հայրապետյանը (լուսանկարում) մեզ հետ զրույցում հայտնեց, որ  «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի կողմից դատարան փոխանցված գումարի մեջ ներառվել է ավելացված արժեքի հարկը: Հայցի հիմքում ընկած այն հանգամանքը, որ 17.07.2009թ.-ին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված գումարի մեջ դատարանը հաշվարկել է նաև ԱԱՀ: « Չենք ընդունում այն հանգամանքը, որ փորձագետները գույքի շուկայական արժեքը հաշվարկելիս դրա մեջ ներառել են նաև ԱԱՀ-ն»,- ասում է Տ. Հայրապետյանը:

Ի դեպ, «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի կողմից 28.02.2008թ. գումարը «Օլիմպ» ԱԿ-ի անվամբ դատարանի դեպոզիտ հաշիվ փոխանցելուց հետո «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն, «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ՀՀ կառավարության սահմանված կարգով ներկայացրել է տեղեկանք՝ ձեռք բերված կամ մատուցված ծառայությունների հետ կապված: «Օլիմպի» ներկայացուցիչը հայտնում է, որ «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի կողմից վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո ևս` 17.07.2009թ.-ին «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ՀՀ կառավարության սահմանված կարգով ներկայացրել է տեղեկանք ձեռք բերված կամ մատուցված ծառայությունների հետ կապված, ինչպես նաև` հայցի հիմքում դրված մյուս բոլոր պատճառաբանությունները:  «Բացի այդ, ավելի քան ակնհայտ է, որ պայմանագրի մեջ գույքի շուկայական արժեքի վրա ավելացված է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված 15 տոկոսը, ինչը անբեկանելի է դարձնում այն, որ ԱԱՀ հաշվարված չէ տվյալ գումարի մեջ»,- ասում է Տ.Հայրապետյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031